29 / Հուլիս / 2022 : 15-55

Եկել եմ ձեզ շոկի ենթարկեմ․ Արուսիկ Տիգրանյանը՝ հղիության մասին (տեսանյութ)

Հաղորդավարուհի, դերասանուհի և բլոգեր Արուսիկ Տիգրանյանը ինստագրամյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել և հրապարակմանը կից կիսվել իր մտքերով:

«‎Եկել եմ ձեզ շոկի ենթարկեմ։

Հղիությունը չի նշանակում լինել աշխարհի ամենաերջանիկ մարդը:

Հղի լինելու լուրը բացի անսահման երջանկությունից նաև կարա բերի տագնապ, վախ, անվստահություն ու սարսափ:

Ուտելիքից զզվելն ու սոված մնալը իրոք կարան էնքան տհաճ լինեն, որ մայրանալու միտքը չփարատի:


Երկու գիծը տեսնելու պահին կարա միանգամից մայրական բնազդ չձևավորվի, ու դեռ շատ երկար ժամանակ շատ հնարավոր ա՝ ոչինչ չզգալ երեխայի նկատմամբ ու չգիտակցել, որ նա կա:

Էմոցիոնալ ոչ ստաբիլ, նյարդային ու խոցելի վիճակը պուպսիկ, խենթուկ հղուկ լինել կարա չլինի, և ընդհակառակը` շատ տհաճ, անդուր ու անդիմադրելի ա: Նույնիսկ եթե դա հորմոնալ փոփոխությունից ա կախված, չի կարելի կատակներ անել մարդու նյարդային վիճակի մասին:


Կան մարդիկ, որոնց համար երեխա ունենալը շատ հաճելի ու սիրուն, ցանկալի մի բան ա, բայց ոչ կյանքի մեծագույն ձեռքբերում: Առհասարակ ձեռքբերումը էն ա, ինչին դու ինքդ ես հասել, ոչ թե ուղղակի բնությունն ա ընձեռել հնարավորություն:

Եթե դուք երեք երեխա եք ունեցել, դեռ չի նշանակում, որ միանշանակ գիտեք, թե ինչ ա զգում դիմացինը և ինչի կարիք ունի:

Ինչի եմ գրում էս ամեն ինչը: Քանի որ մարդկանց ուռճացված ու ոչ ադեկվատ պատկերացումը էս թեմայի շուրջ ավելի ա դժվարացնում էս առանց էդ էլ ոչ հեշտ փուլը:

Ու հա, էսքանը գիտակցել չի նշանակում չսիրել երեխային, դա նշանակում ա լինել մարդ ու ընդունել ամեն ինչ իր բոլոր կողմերով‎»:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 28169անգամ
Վերջին լուրեր