Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հուլիս / 2022 : 18-07

ԵՄ երկրները կհրաժարվեն գազ գնել Ռուսաստանից․ Բորել

ԵՄ երկրները հետագայում կհրաժարվեն գազ գնել Ռուսաստանից։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Նա պարզաբանել է RTVE-ին տված հարցազրույցում. «Մենք որոշեցինք, որ կազատվենք Ռուսաստանից չափազանց մեծ էներգետիկ կախվածությունից։ Սկզբում՝ ածուխ, հետո՝ նավթ, իսկ գազի համար ավելի երկար ժամկետներ են պետք, քանի որ մենք պետք է հարմարվենք, մենք չենք կարող մեկ գիշերվա ընթացքում 40%-ից հասնել 0%-ի»:

Գերագույն հանձնակատարի խոսքով՝ Մոսկվան գիտի, որ ԵՄ-ն կդադարեցնի գազ գնել իրենից։ Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է վաճառել իր գազը, բայց ոչ պարտադիր կերպով` Եվրոպային։

Բորելն ընդգծել է, որ ԵՄ երկրները պետք է ինքնակամ սկսեն խնայել էներգառեսուրսները, հակառակ դեպքում` դա պետք է արվի պարտադիր հիմունքներով։ Մինչև Ուկրաինայում հատուկ գործողությունը` ռուսական գազի ներմուծումը կազմում էր եվրոպական ընդհանուրի 40%-ը, իսկ այժմ այն ​​գրեթե 20% է։

Ավելի վաղ դանիական Green Power ընկերության էներգետիկ վերլուծաբան Քրիստիան Ռունե Պոուլսենը հայտարարել էր, որ գազային պատերազմը սրվում է։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14182անգամ
Վերջին լուրեր