29 / Հուլիս / 2022 : 18-33

Հայաստանը և Ադրբեջանը ցանկանում են միանալ ՇՀԿ-ին. Լավրով

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանն ու Հայաստանը, ցանկանում են միանալ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրներին։ Այս մասին Տաշքենդում ՇՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Դիտորդի կարգավիճակի, երկխոսության գործընկերոջ կարգավիճակի մի շարք հավակնորդներ կան։ Արաբական և ասիական մի շարք երկրներ, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը, հետաքրքրություն են ցուցաբերում»,- նշել է Լավրովը։

Լավրովը հիշեցրել է, որ անցյալ տարի Իրանը ստացել է «պաշտոնական թեկնածուի կարգավիճակ» ՇՀԿ-ում, և նրա լիարժեք անդամակցության գործընթացն արդեն սկսվել է։

«Ինչ վերաբերում է Բելառուսին, ընդգծում եմ, կա կոնսենսուս այդ երկրի լիիրավ անդամակցության [ՇՀԿ-ին] հարցում»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ Մինսկի՝ ՇՀԿ լիարժեք անդամի կարգավիճակ ստանալու հեռանկարների մասին հարցին։

Շանհայի համագործակցության կազմակերպության երկրներն են՝ Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 49974անգամ
Վերջին լուրեր