01 / Օգոստոս / 2022 : 17-50

ԱՄՆ-ը մշակել է Իրանի հետ միջուկային գործարքին լիարժեք վերադառնալու ծրագիր. Բայդեն

Միացյալ Նահանգները, իր դաշնակիցների հետ միասին, պատրաստել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) լիարժեք վերադարձի ծրագիր՝ Իրանին միջուկային զենք ձեռք բերելը կանխելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի օրը Սպիտակ տան կայքում։

«Մեր դաշնակիցների և տարածաշրջանային գործընկերների հետ համաձայնեցված՝ առաջարկ ենք մշակել՝ ԳՀՀԾ-ի իրագործմանը ամբողջական փոխադարձ վերադարձի մասին, որպեսզի երաշխավորենք, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չի բերի»,-ասել է ԱՄՆ նախագահը։

ԳՀՀԾ-ն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի և Գերմանիայի (հինգ գումարած մեկ խումբ) կողմից՝ միջուկային զարգացման հետ կապված ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշել էր դուրս գալ այս համաձայնագրից։ Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտնել է ԱՄՆ-ին Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին։ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Վիեննայում բանակցություններ են վարում Իրանի հետ՝ անցյալ տարվա ապրիլի սկզբնական տեսքով ՀԳՀԾ-ն իր վերականգնելու համար:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6644անգամ
Վերջին լուրեր