Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Օգոստոս / 2022 : 18-15

Եվրամիությունը 1 մլրդ եվրո է հատկացրել Ուկրաինային․ Ֆոն դեր Լայեն

Եվրոպական Միությունն Ուկրաինային լրացուցիչ 500 մլն եվրո է հատկացրել մակրոֆինանսական օգնության տեսքով։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ վաղը ևս 500 մլն եվրո կհատկացվի։

«Այս 1 միլիարդ եվրոն Ուկրաինային կօգնի բավարարել իր ֆինանսական կարիքները և ամրապնդել երկիրը վճռորոշ փուլում»,- գրել է Ֆոն դեր Լայենը Twitter-ի իր միկրոբլոգում։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն իր հերթին հաստատել է․ «500 մլն եվրոյի առաջին տրանշն արդեն փոխանցվել է Ուկրաինայի Ազգային բանկի հաշվին։ Երկրորդ տրանշը սպասում ենք վաղը»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 7082անգամ
Վերջին լուրեր