Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Օգոստոս / 2022 : 14-30

Անկարան աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացներին. Չավուշօղլու

Ուզբեկստանում օգոստոսի 2-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի արտգործնախարարների և տրանսպորտի նախարարների հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան բանակցություններին:

«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բանակցություններին»,- նշել է Չավուշօղլուն, հավելել՝ Անկարան ևս քայլեր է կատարում հարաբերությունների նորմալացման ուղղությամբ:

«Առաջ ենք շարժվում հատուկ ներկայացուցիչների հանդիպումների և Ադրբեջանի հետ խորհրդակցությունների միջոցով: Նոր կապուղիները, որոնց գործարկումը օրակարգում է, Միջին Ասիան, Հարավային Կովկասը, Անատոլիան և եվրոպական տարածաշրջանը կապելու են միմյանց և նպաստելու են ամբողջ տարածաշրջանի բարեկեցությանը»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14447անգամ
Վերջին լուրեր