03 / Օգոստոս / 2022 : 11-22

Սիրուշոն լողազգեստով լուսանկար է հրապարակել

Երգչուհի Սիրուշոն ով այս փուլում արտերկրում է վերջին օրերի ընթացքում ակտիվ է իր միկրոբլոգում՝ պատմելով այս շրջանի իր առօրյայի և մտքերի մասին։ Նա լուսանկար էր հրապարակել նորածին դստեր՝ Զաբելի հետ, իսկ երգչուհու վերականգնված կազմվածքը ինչին ի պատասխան հրապարակել է լողազգեստով լուսանկար, որին կից գրել է․

«Shady’s back! ․Երբ մարզասրահ դեռ չի կարելի այցելել ու սննդակարգիդ էլ չես կարող հետևել, որ չվնասի կերակրելուն, բայց պետք է արագ վերականգնվել որովհետև առաջիկայում ելույթներ կան։ Բեմի մարդկանց ու սպորտսմեն կանանց ամենամեծ խնդիրներից։ Պարզապես սկսում ես ավելի մտածված ու հաշվարկված ամեն ինչ անել ու հաճախ սեփական հաճույքների ու հարմարավետության հաշվին: Երրորդ անգամ ավելի դժվար ես վերականգնվում, բայց արդեն վարպետացած ես լինում այդ հարցում: Ամեն դեպքում լիարժեք վերականգնվելու համար դեռ բավական աշխատանք ունեմ անելու»,- հրապարակմանը կից գրել է Սիրուշոն:

Կարդացեք նաև՝ «Վերջին տարիներին ավելի եմ հասկացել, որ պետք է հասցնել՝ ապրել’ »․ Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Լուսանկարը՝ ստորև

Դիտվել է 63247անգամ
Վերջին լուրեր