05 / Օգոստոս / 2022 : 12-51

Ադրբեջանցիները երկու դիրքով առաջ են եկել, ինչից հետո ռուս խաղաղապահները միջամտել են․ Եղցահող համայնքի ղեկավար

Թշնամու կողմից նկատվել է դիրքերի առաջխաղացում, երկու դիրքով առաջ են եկել, ինչից հետո ռուս խաղաղապահները միջամտել են, հիմա իրենք այդտեղ կանգնած են, գյուղի ուղղությամբ որևէ կրակոց կամ ոտնձգություն չի եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի Եղցահող համայքի ղեկավար Արտակ Հակոբյանը։

Նա նշեց, որ իրավիճակը ներկա պահին հանգիստ է։

«Այս պահին լարվածություն չկա, գիշերը հանգիստ է անցել, գյուղում մեկ-երկու կրակոց է լսվել, գյուղին անմիջապես մոտ մարտական գործողություններ չեն եղել։ Եղցահողի բնակիչների շրջանում ոչ մի խուճապ, առավել ևս տարհանում չկա, բոլորը զբաղված են իրենց առօրյա աշխատանքներով»,- ասաց համայնքի ղեկավարը։

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումներըթիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 36163անգամ
Վերջին լուրեր