05 / Օգոստոս / 2022 : 13-33

Սիրուշոն Հայաստան է վերադառնում

Դեռևս ամիսներ առաջ երգչուհի Սիրուշոն մեկնել էր արտերկիր երկու որդիների՝ Ռոբերտի և Միքայելի հետ՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է դստերը լույս աշխարհ բերել արտերկրում:

Ինստագրամյան իր էջում երգչուհին նաև տեղեկացրել էր նրա և ամուսնու՝ Ռոբերտ Քոչարյանի դստեր լույս աշխարհ գալու մասին՝ հայտնելով նորածին աղջկա անունը: Սիրուշոն այս շրջանում իր միկրոբլոգում պատմել է հղիությունից հետո կազմվածքը վերականգնելու և ընտանիքի հետ հանգիստն անցկացնելու մասին: Նշենք նաև, որ երգչուհու ամուսինը վերջերս է մեկնել ընտանիքի մոտ:

Ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում Սիրուշոն հայտնել է, որ մասնակցելու է օգոստոսի 25-ին կայանալիք համերգին, որն էլ նվիրված է երգիչ Հայկոյի հիշատակին: «Օգոստոսի 25-ին մասնակցելու եմ ընկերոջս՝ Հայկոյին նվիրված համերգին Երևանում»,- գրել է Սիրուշոն:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19646անգամ
Վերջին լուրեր