Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Օգոստոս / 2022 : 13-59

Ինձ անվանում էին ռուս խոզ. Ավստրիայի նախկին ԱԳ նախարարը պատմել է Պուտինի հետ լավ հարաբերությունների պատճառով առաջացած խնդիրների մասին

Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Քնայսլը, որը երկիրը լքել է լուրջ սպառնալիքների պատճառով, պատմել է, որ հարձակումների է սկսել ենթարկվել Ավստրիայից իր հարկադիր հեռանալուց դեռ շատ առաջ։ Նա նշել է, որ այդ ամենի պատճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լավ հարաբերություններն էին:

Պուտինը մասնակցել էՔնայսլի հարսանիքին 2018թ.; Երկրի ղեկավարը տոնակատարությանը բերել է Կուբանի կազակների երգչախումբը, պարել հարսի հետ և գերմաներենով կենաց ասել։

RT.de-ին տված հարցազրույցում նախկին նախարարը պատմել է, որ ահաբեկումը սկսվել է դեռևս 2020 թվականին:

«Արդեն 2020 թվականի աշնանը հարձակումների էի ենթարկվում Վիեննայի փողոցներում։ Ինձ անվանում էին ռուս խոզ, ռուս մարմնավաճառ, և ես այլևս չէի կարող աշխատել Ավստրիայում», - կիսվել է Քնայսլը:


Նրա խոսքով՝ դեռ այն ժամանակ իր անունը եղել է «սև ցուցակում», այսինքն՝ դա տեղի է ունեցել Եվրախորհրդարանի՝ այս տարվա մայիսին ընդունած բանաձևից առաջ, երբ իր նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել։

«Ակնհայտ է, որ ես որոշ ցուցակներում եմ, որոնց մասին ոչինչ չգիտեմ։ Դա հակասում է իրավական նորմերին և օրենքի գերակայությանը»,- ընդգծել է նախկին նախարարը։

«Բազմիցս սպառնացել են իմ նկատմամբ հաշվեհարդար տեսնել Ավստրիայում և դրանից դուրս: Սպառնալիքներ են եղել նաև Գերմանիայից։ Դատարանում պատիվս պաշտպանելու հնարավորություն չունեմ, ևոչ ոք Ավստրիայում համարձակություն չի ունենա հրապարակայնորեն պաշտպանել ինձ և ասել՝ բավակա՛ն է», - եզրափակել է նա:

Կարին Քնայսլը նշել է, որ ի վերջո ստիպված է եղել մեկնել Լիբանան, որտեղ իրեն ավելի ապահով ու ազատ է զգում, քան ԵՄ-ում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8941անգամ
Վերջին լուրեր