05 / Օգոստոս / 2022 : 14-56

Արցախում ժայռի բեկորն ընկել է ադրբեջանցի զինծառայողների վրա․ մեկը տեղում մահացել է

Oգոստոսի 5-ին Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչին) շրջանում դժվարանցանելի տեղանքում ծառայողական առաջադրանք կատարելիս ժայռից պոկված բեկորն ընկել է ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայողներ Սամիր Խուդիևի և Թահիր Ալիևի վրա, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Միջադեպի հետևանքով Խուդիևը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Ալիևի վիճակը գնահատվում է ծանր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 56495անգամ
Վերջին լուրեր