06 / Օգոստոս / 2022 : 10-00
Ադամ Շիֆը Պետդեպարտամենտին կոչ է արել աջակցել Հայաստանին եւ Արցախին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը կոչ է արել Պետդեպարտամենտին`աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանը եւ Արցախի տարածքային ամբողջականությանը։
«Ես խորապես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում, որը հայտնի է նաեւ որպես Արցախ, զոհերի մասին հաղորդագրություններով, որոնք Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ հրադադարի պայմանագրի ուղղակի խախտման հետեւանք են»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիֆը։
Նա ընդգծել է, որ սա Ադրբեջանի կողմից առաջին անգամ անվրեպ հարձակում անելուց շատ հեռու է, եւ եթե ԱՄՆ-ն անհապաղ միջոցներ չձեռնարկի Ալիեւի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար, ապա դա վերջին նման միջադեպը չի լինի.
«Դա հրամայական է. որ Պետդեպարտամենտը պետք է օգտագործի իր դիվանագիտական բոլոր ուղիներն ու լծակները`լարվածությունը նվազեցնելու համար եւ ցույց տա Ամերիկայի անսասան աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու Արցախի տարածքային ամբողջականությանը», - գրել է կոնգրեսականը։
Նա նշել է, որ այս եւ նախորդ տարիներին ազգային պաշտպանության ֆինանսավորման մասին օրենքի քննարկման գործընթացում բազմիցս կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված խաղաղ բնակիչներին, տրամադրել տասնյակ միլիոնավոր դոլարների մարդասիրական, իսկ Արցախին նաեւ տնտեսական աջակցություն, Ադրբեջանին ԱՄՆ անվտանգության աջակցության ամբողջական արգելք, ինչպես նաեւ խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբմի շրջանակներում ԱՄՆ մասնակցության վերականգնում:
«Սա ցույց կտա, որ ԱՄՆ կարող է եւ պաշտպանելու է ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում: Ես միշտ լինելու եմ Հայաստանի եւ Արցախի ժողովրդի կողքին», - գրել է Ադամ Շիֆը։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
8359անգամ
Դիտեք նաև
23 / Հունվար / 2020
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։
Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ...
31 / Հունվար / 2020
Ամեն ինչ լավ է . Թրամփ
Արդեն տեղեկացրել էինք, որ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին:
Պետդեպարտամենտի խոսնակ Ջոնաթան Հոֆմանի փոխանցմամբ` Միացյալ Նահանգները առայժմ գնահատում է հրթիռային հարվածների...
31 / Հունվար / 2020
Լոս Անջելեսում ProjectOne բենդը դարձել է ամենապահանջվածն ու ռեյթինգայինը տեղի ողջ շոուբիզնեսում
Վերջին շրջանում Լոս Անջելեսում կազմակերպվող համերգային ծրագրերում մեկ անուն է շրջանառվում՝ ProjectOne: Ինչպես երևում է, Grand Party Production-ի կողմից ստեղված այս նախաձեռնությունն այնքան է սիրվել...
01 / Փետրվար / 2020
Իրական ոգևորություն է առաջացնում ակտիվորեն զարգացող համագործակցությունը մեր երկու երկրների Զինված...
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուփերը Հայկական բանակին նվիրված տոնին, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը ելույթ ունենալով նշեց. ...
27 / Մարտ / 2020
Ամերիկաբնակ Մայք Սարյանը վիրուսի կանխարգելման միջոցներ է տրամադրել Հայաստանին
Ամերիկաբնակ Մայք Սարյանը վիրուսի կանխարգելման միջոցներ է տրամադրել Հայաստանին։
Մոտ մեկ ամիս է` մարդկությանն սպառնացող նոր համաճարակը փորձում է արմատներ գցել նաև մեզ մոտ, և մեր հայրենիքն զգում է իր...
01 / Սեպտեմբեր / 2021
Աֆղանստանի վերաբերյալ որոշումը միայն Աֆղանստանի մասին չէ․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում ասել է, որ Աֆղանստանից ամերիկացի զինվորականների դուրսբերումը կավարտի այլ երկրները «վերակառուցելու» փորձերի դարաշրջանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:«Աֆղանստանի...
02 / Ապրիլ / 2020
ԱՄՆ-ում յուրաքանչյուր անձ օրվա ընթացքում կարող է գնել այնքան մթերք, որը կբավականցնի միայն մեկ կամ...
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է, որը ենթադրում է քաղաքացիների եւ իրավաբանական անձանց ազատությունների եւ իրավունքների որոշակի սահմանափակում ու լրացուցիչ պարտականությունների...
05 / Ապրիլ / 2020
Թրամփը հայտարարել է, որ կարող է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցը․ #Reuters
Շաբաթ ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթով աջակցել է կորոնավիրուսից նոր դեղամիջոցի թեստավորմանը, հաղորդում է Reuters-ը։
Խոսքը վերաբերում է հիդրոքսիքլորոխին դեղամիջոցին, որն...