Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Օգոստոս / 2022 : 11-40

Շառլ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ

ԵԽ նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին Շառլ Միշելը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Առանձին հեռախոսազրույցներ եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տարածաշրջանի վերջին զարգացումների վերաբերյալ։

Համատեղ աշխատանք է տարվում՝ դեէսկալացիա ապահովելու և հաղորդակցության ուղիները բացելու համար:

Բրյուսելում մեր առաջնորդների հաջորդ հանդիպումից առաջ էական է շարունակել երկխոսությունը և կոնկրետ առաջընթաց գրանցել օրակարգի բոլոր կետերով։

ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել այս հարցում»,֊գրել է Միշելը։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8851անգամ
Վերջին լուրեր