Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Օգոստոս / 2022 : 13-53

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել պետդեպին պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին ու կանխել հետագա կոտորածները


Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը պետք է օգտագործի իր բոլոր դիվանագիտական գործիքները՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ղեկավարությանը Արցախի դեմ իրականացված հարձակումների համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջեն Շակովսկին:

«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ հրադադարի համաձայնությունը հերթական անգամ խախտելու համար: Կոչ եմ անում պետդեպարտամենտին օգտագործել իր բոլոր դիվանագիտական գործիքները՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու Արցախի դեմ իրականացրած հարձակումների համար ու կանխելու հետագա կոտորածները»,- «Թվիթեր»-ի էջում նշել է Շակովսկին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8151անգամ
Վերջին լուրեր