Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Օգոստոս / 2022 : 10-08

Աշխարհի ամենաթանկ հարսանեկան զգեստները

Այսօր կներկայացնենք հարսանեկան զգեստների գներ, , որոնց արժեքը չլսված է



Բենեդիքթ Քամբերբեթչի կինը՝ դերասանուհի, ռեժիսոր Սոֆի Հանթերը հարսանիքին կրել է «Valentino» ապրանքանիշի զգեստ։


Վերջինիս զգեստի գինն արժեցել է՝ 100 հազար դոլար։
Հիլթոնների կրտսեր ժառանգորդներից մեկն ամուսնացել է հսկայական ունեցվածքի ժառանգորդ Ջեյմս Ռոտշիլդի հետ։

Զգեստը պատրաստված է տարբեր երանգների ժանյակից և պատված է եղել բյուրեղներով, այս զգեստի գինն արժեցել է՝ 75 հազար դոլար։
Վիկտորիա Բեքհեմի հարսանեկան զգեստի հեղինակը Վերա Վոնգն է, չնայած նրա որ հարսանիքը տեղի է ունեցել 1999թ. զգեստը մինչ օրս ամենագեղեցիկներին են համարում։


Մեկ անգամ Վիկտորիա Բեքհեմը ասել է որ ժամանակը չի ազդում իր հարսանեկան զգեստի վրա և այն մինչ օրս նա պահում է զգեստապահարանում, վերջինս նաև հույս է հայտնել, որ դուստրը՝ Հարփերը, այն իր հարսանիքին կրելու ցանկություն կունենա։


Զգեստի գինն արժեցել է՝ 100 հազար դոլար։
Արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի զգեստը գրեթե բոլորը իդեալական են համարում։
Զգեստի հեղինակը հայտնի դիզայներ Մարկ Բաջլին է։


Դիզայները մի առիթով խոսելով զգեստի մասին նշել է, որ զգեստը կարող է դիմանալ ժամանակի փորձությանը, նրա դուստրը 30 տարի անց հրաշալի տեսք կունենա այս զգեստով։


Զգեստը արժեցել է՝ 388 հազար դոլար։
Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի հետ ամուսնության ժամանակ կրել է «Givenchy» ապրանքանիշի զգեստ։

Ի զարմանս երկրպագուների այն եղել է համեստ զգեստ և զարդարված է եղել էլեգանտ ժանյակներով։

Զգեստն արժեցել է՝ 400 հազար դոլար
Ճապոնացի հայտնի դիզայներ Յումի Կաուցերի կողմից պատրաստված զգեստը պատված է եղել սպիտակ ոսկուց, մետաքսից եւ ատլասից, զարդարված թանկարժեք քարերով եւ ասեղնագործով։


Այն արժեցել է՝ 8.5 մլն դոլար
Դիզայներ Ռենե Շտրաուսի եւ ոսկերիչ Մարտին Կատցի համագործակցության արդյունքում ստեղծվում է ադամանդե հարսանյաց զգեստ։

Այսօր այն աշխարհի ամենաթանկարժեք հարսանյաց զգեստն է, զարդարված է 150 կարատ քաշով ադամանդներով։

Ադամանդե հարսանյաց զգեստի գինն արժե 12 մլն դոլար։
Դիտվել է 31711անգամ
Վերջին լուրեր