Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Օգոստոս / 2022 : 11-23
Արա Գյուլեր. ազգությամբ հայ լուսանկարչության հիմնադիրը Կ. Պոլսում
ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐ
(16 օգոստոս, 1928 -17 հոկտեմբեր, 2018)

ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ...

Ազգությամբ հայ հանրահռչակ Արա Գյուլերը Կոստանդնուպոլսում լուսանկարչության հիմնադիրն է եղել:

Դպրոցական տարիներից լայն գործունեություն ծավալած՝ «Նոր Ստամբուլ», «Հյուրիեթ», 1958ին ամերիկյան «Լայֆ Թայմ» հանդեսի թղթակցին էր։ Ինչպես նաեւ գործակցել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների հետ` Ֆրանսիական «Փարիզ Մատչ», գերմանական «Սթերն» եւ բրիտանական «Սանտի Թայմս»:

1961 թվականին «Հայաթ» թերթի լուսանկարչական բաժնի ղեկավարն էր.
Արա Գյուլերի լուսանկարները ներկայացվել են աշխարհի տարբեր ցուցահանդեսներում, զարդարել են անվանի գրողների գրքերը։


Վինսթոն Չերչիլ, Մարիա Կալլաս, Ջոն Պերկեր, Բերնարդ Ռասսել, Սալվադոր Դալի, Պաբլո Պիկասո, Ինդիրա Գանդի, ահա՛ այսպիսի հայտնի եւ հեղինակավոր դեմքերի հետ 1970-ականներին ֆոտոհարցազրույցներ է ունեցել։

Պարգեւատրումները եւ մրցանակները.

🔹Ֆրանսիական «Legion d’ honneur»
🔹Թուրքական «Grand prize of culture and art», 2005թ.
🔹Նյու Յորքի «Lucie Award», 2009թ.

«Ստամբուլի աչքը»՝ ահա այսպես էին կոչում Արա Գյուլերին Թուրքիայում։ Նրա արվեստանոցի կողքին գտնվող սրճարանը նախկին դեղատուն էր, անվանակոչված՝ «Արա կաֆե»:

Գյուլերի հիմնական կանոններից են եղել՝ մոտ լինել ճշմարտությանը եւ իրականությանը. «Լուսանկարիչը պէտք չէ ըլլայ նկարիչ, անոր գործը ճշմարտութիւնը որսալն է», – ասել է Արա Գյուլերը։
Author's cover photo
Ամսաթիվ 16 / Օգոստոս / 2022 : 11-23
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 35680անգամ
Վերջին լուրեր