13 / Մայիս / 2020 : 20-21

Մարտի գլխավոր նյուզմեյքերը վերադարձել է. Ջիգանն ուղիղ եթերում Տիմատիին պատմել է՝ ինչու է այդքան տարօրինակ պահել իրեն

Մարտ ամսվա գլխավոր նյուզմեյքերը՝ Ջիգանը, հաշտվել է Տիմատիի հետ եւ նույնիսկ ուղիղ եթերում հայտնվել նրա հետ։ Մի ժամանակ նա Black Star ապրանքանիշի արտիստ էր, սակայն ավելի ուշ ինքնուրույն է շարունակել իր ճանապարհը։ Տեղեկություններ կային, որ Ջիգանն ու Տիմատին լուրջ կոնֆլիկտ են ունեցել, ինչից հետո ռեփերները երկար ժամանակ չեն շփվել։ Սակայն հենց Տիմուրն է չորս երեխաների հորն աջակցել բարդ ժամանակներում։

«Երբ Ամերիկայում էի, իսկապես մտածում էի, որ ինձ նկարահանում է Netfilx-ը։ Մայամիում յուրաքանչյուրն ինձ նկարում էր հեռախոսով, ես նույնիսկ լաստանավից ցատկել եմ ջուրը։ Եվ կղզի հասել եմ ոտաբոբիկ. նայեք, ինձ գրին քարտ տվեք։ Դու չես հասկանում՝ ինչ եմ ստիպված եղել վերապրել։ Այդ կլինիկան, բուժումը… ես երեք շաբաթվա ընթացքում 90 կաթիլային եմ ունեցել։ Ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս այդպիսի ճանապարհորդության մեջ ընկել։ Փաստ է, բացի ցածրից ու մահվանից՝ այդ թմրամիջոցներում ոչինչ չկա։ Ինչպես մեր ընդհանուր ընկերն ինձ ասաց. «Ջիգա, դու ցլի նման ուժ ու գենետիկա ունես, մի անգամ չես կորտրվել, շատ մարդիկ առհավետ այնտեղ են գնում»,- իր վիճակի մասին պատմել է ռեփերը։

Տիմատին  հետաքրքրվել է, թե սկանդալների շարքից հետո ինչպես են ընտանեկան գործերը։ «Փառք Աստծո, ամեն ինչ կարգին է։ Հարզատներս եւ ապրումներ ունեին։ Գիտես, որ ես չորս երեխա ունեմ, հիանալի կին։ Ով, եթե ոչ նա, ինձ օգնության ձեռք է մեկնել։ Ով, եթե ոչ իմ կինը, փրկել է ինձ»,- խոստովանել է Ջիգանը։

Հիշեցնենք՝ մարտի սկզբին Ջիգանը շոկի է ենթարկել երկրպագուներին՝ սափրելով հոնքներն ու մորուքը, ինչպես նաեւ Instagram-ի ուղիղ եթերում հայտարարելով, որ հայտնվել է վերականգնողական կենտրոնում։ Ավելի ուշ ռեփերի կինը՝ Օքսանա Սամոյլովան, դիմել է ամուսնալուծության համար։

 

 

Դիտվել է 13845անգամ
Վերջին լուրեր