ՄաքԳրեգորը Նուրմագոմեդովին «խայտառակություն» և «առնետ» է անվանել
UFC մարտարվեստների նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին «խայտառակություն» և «առնետ» է անվանել:
«Խաբի՛բ, դու բացարձակ խայտառակություն ես: Թաքնվող առնետ, ինչպես միշտ: Ես արդեն շատ եմ ասել այդ մասին: Մենք դա շատ ենք տեսել: Դա առավել ևս հաստատվեց ավտոբուսի այն ապակու հետ կապված միջադեպով, բայց դա մինչ այդ էլ էր հասկանալի: Առանց մեկնաբանությունների: Ծիծաղելի է: Դու մենամարտերի խայտառակությունն ես»,-գրել է ՄաքԳրեգորն իր թվիթերյան էջում:
Ավելի վաղ ՄաքԳրեգորի գործակալը տեղեկացրել էր, որ իռլանդացին պատրաստվում է վերադառնալ բռնցքամարտ: