13 / Մայիս / 2020 : 20-35

ՄաքԳրեգորը Նուրմագոմեդովին «խայտառակություն» և «առնետ» է անվանել

UFC մարտարվեստների նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին «խայտառակություն» և «առնետ» է անվանել:

«Խաբի՛բ, դու բացարձակ խայտառակություն ես: Թաքնվող առնետ, ինչպես միշտ: Ես արդեն շատ եմ ասել այդ մասին: Մենք դա շատ ենք տեսել: Դա առավել ևս հաստատվեց ավտոբուսի այն ապակու հետ կապված միջադեպով, բայց դա մինչ այդ էլ էր հասկանալի: Առանց մեկնաբանությունների: Ծիծաղելի է: Դու մենամարտերի խայտառակությունն ես»,-գրել է ՄաքԳրեգորն իր թվիթերյան էջում:

Ավելի վաղ ՄաքԳրեգորի գործակալը տեղեկացրել էր, որ իռլանդացին պատրաստվում է վերադառնալ բռնցքամարտ:

Դիտվել է 17096անգամ
Վերջին լուրեր