Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Օգոստոս / 2022 : 11-16

Պատրաստում ենք անչափ համեղ հավի թևիկներ

Պատրաստում ենք անչափ համեղ հավի թևիկներ շատ պարզ ու շատ համեղ տարբերակով։

Անհրաժեշտ բաղադրիչներ`

• հավի թևիկներ 1 կգ
• սխտորի փոշի ½ թ.գ.
• չորացրած մաղադանոս
• կարմիր քաղցր պղպեղ 1 թ.գ.
• աղ





Պատրաստման եղանակը`

Հավի թևիկները նախապես լավ մաքրել և լվանալ սառը հոսող ջրով։ Այնուհետև համեմել հավի թևիկները աղով, սխտորի փոշիով, մաղադանոսով և կարմիր պղպեղով։ Դասավորել տապակի մեջ յուղաթղթով ծածկած, եփել ջեռոցում 200°֊ում 30֊35 րոպե մինչև ոսկեգույնի։ Մատուցել ձեր նախընտրած թանձրուկով և թարմ մաղադանոսով։

Բարի ախորժակ։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 30930անգամ
Վերջին լուրեր