Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Օգոստոս / 2022 : 11-45

Պատրաստում ենք կարտոֆիլ ֆրանսիական ձևով. աննկարագրելի համեղ, հագեցնող և առողջարար

Այսօր ձեզ ենք առաջարկում կարտոֆիլի պատրաստման ֆրանսիական տարբերակը։Այս ուտեստը հարմար է ինչպես ընտանեկան ընթրիքի, այնպես էլ տոնական սեղանի համար։ Այս կերպ պատրաստված կարտոֆիլը աներևակայելի համեղ է, հագեցնող և առողջարար։

Այս համեղ կարտոֆիլը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

8-9 խոշոր կարտոֆիլ, 8 ձու,

200 գ պանիր, 400 գ թթվասեր,

150 մլ կաթ, 2 ճաշի գդալ ալյուր,

2 ճաշի գդալ կարագ։


Պատրաստման եղանակը

1. Կարտոֆիլը եփել առանց կեղեւազրկելու՝ ջրի մեջ ավելացնելով մեկ գդալ աղ։ Ձուն նույնպես խաշում ենք՝ ջրի մեջ աղ ավելացնելով։

Այդ ընթացքում պատրաստում ենք սոուսը։ Երկու ճաշի գդալ կարագը հալեցնում ենք և ավելացնում ալյուրը։ Վերցնել կրակից, ավելացնել թթվասերն ու կաթը և եփել ևս հինգ րոպե։ Ավելացնել համեմունքներ ըստ ճաշակի:

2. Եփած կարտոֆիլը մաքրել և կտրատել խորանարդիկներով։ Յուղով պատած ամանի մեջ շարում ենք կարտոֆիլի շերտերը, մանր կտրատած ձվերը և քերած պանիրը, իսկ վրան լցնում արդեն պատրաստված սոուսը։

Այնուհետև նորից շարել կարտոֆիլի, ձվի և պանրի շերտերը։ Վրան լցնել ցնել սոուսը և դնել ջեռոցը 20 րոպե։

Այժմ մեր կարտոֆիլը ֆրանսիական ձևով պատրաստ է: Բուրավետ և գեղեցիկ։

Ըստ ցանկության կարող եք զարդարել չերի լոլիկով և թարմ կանաչիով։

Բարի ախորժակ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Yelaket.am
Դիտվել է 11548անգամ
Վերջին լուրեր