22 / Օգոստոս / 2022 : 13-10

Աշխարհի լավագույն 5 համալսարանները

Աշխարհի 77 երկրների լավագույն 1000 համալսարանների շարքում գերակշռում են ԱՄՆ համալսարանները, մեծ թիվ են կազմում նաև Մեծ Բրիտանիայում գործող բուհերը, բայց այսօր ձեզ ուշադրությանը կներկայացնենք աշխարհի լավագույն 5 համալսարանները, որտեղ ուսում ստանալը շատերի երազանքն է։
Օքսֆորդի համալսարան


Օքսֆորդի համալսարանը տեղակայված է Օքսֆորդ քաղաքում՝ Օքսֆորդշիր դքսությունում, Լոնդոնից 90 կմ հեռավորության վրա։
Համալսարանի հիմնադրման ստույգ տարեթիվն անհայտ է, թեև որոշ փաստերի համաձայն՝ այստեղ դասախոսում էին դեռևս 11-րդ դարում (1096 թ.)։

Օքսֆորդը ոչ միայն ուսումնական մեծ կենտրոն է, այլև գիտահետազոտական հսկայական կառույց, որտեղ կան 100-ից ավելի գրադարաններ (12 մլն գիրք) ու 1000-ից ավելի գիտահետազոտական լաբորատորիաներ։ Համալսարանն ունի 38 մասնագիտական դպրոց և հանրակացարանային 6 համալիր։
Օքսֆորդում ուսուցումը վճարովի է՝ տարեկան 15-22 հազար ֆունտ ստեռլինգ։ Բացի դա, մոտ 8 հազար ֆունտ ստեռլինգ կազմում են կեցության տարեկան ծախսերը։

Քեմբրիջի համալսարան



Քեմբրիջի համալսարանը (University of Cambridge) հետազոտական համալսարան է Մեծ Բրիտանիայում hիմնադրվել է 1209 թվականին:

Չնայած իրենց որոշ ընդհանրությունների համար Քեմբրիջի եւ Օքսֆորդի համալսարանները միասին հաճախ անվանում են «ՕքսԲրիջ», սակայն երկու համալսարաններն անհաշտ մրցակցության մեջ են։

Քեմբրիջը տվել է 88 Նոբելյան մրցանակակիր, եւ այդ առումով առաջ է աշխարհի բոլոր բուհերից։ Քեմբրիջի ուսանող են եղել նաեւ Իսահակ Նյուտոնը, Ջորջ Բայրոնը, Չարլզ Դարվինը, Ֆրենսիս Բեկոնը եւ արքայական ընտանիքի բազաթիվ անդամներ։

Քեմբրիջի համալսարանը աշխարհի առավել ճանաչված համալսարաններից է, բրիտանական «Russell Group» էլիտար համալսարանների խմբի անդամ։Գրադարանային ընդհանուր ֆոնդը կազմում է 15 միլիոն կտոր, իսկ հրատարակչատունը ամենահինն է աշխարհում։
Ամեն տարի Քեմբրիջի 3400 տեղի համար պայքարում է միջինը 14 հազար դիմորդ։Ուսման վճարը մեկ տարվա համար կազմում է 10-28 հազար ֆունտ ստեռլինգ (կախված խմբից եւ ֆակուլտետից)։Ուսանողները նաեւ լրացուցիչ վճարումներ են անում քոլեջի ֆինանսական աջակցության համար (College fees), որը կազմում է 4.5-ից 5.8 հազար ֆունտ ստեռլինգ։ Կեցության ծախսերը կազմում են տարեկան առնվազն 7-8 հազար ֆունտ ստեռլինգ։Համալսարանից դրամաշնորհ ստանալու հնարավորություն էլ կա, բայց քանակը շատ սահմանափակ է։ Առավելությունը տրվում է մագիստրոսներին եւ ասպիրանտներին։
Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ


Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (California Institute of Technology; կրճատ՝ Caltech) մասնավոր գիտահետազոտական ինստիտուտ է Փասադենայում :

Այն հայտնի է նաեւ ռեակտիվ շարժման լաբորատորիայով, որն արձակում է ԱՄՆ տիեզերագիտության կենտրոնի՝ ՆԱՍԱ-ի ավտոմատ տիեզերական սարքավորումների մեծ մասը։
Հիմնադրվել է 1891 թվականին գործարար եւ քաղաքական գործիչ Էյմոս Թրուփի կողմից եւ կոչվել է նրա անունով։ Մի քանի անվանափոխումից հետո 1920-ին (այլ տվյալներով՝ 1921) անվանվել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ։Ուսանողների թիվը համեմատաբար քիչ է՝ մոտ 2200, որից 1200՝ ասպիրանտ։ Դասախոսների թիվը մոտավորապես 800 է։
Ուսման վարձը՝ տարեկան 48 000 դոլար։

Կեցության ծախսերը՝ ամսական 800-1500 դոլար։

Սթենֆորդի համալսարան

Սթենֆորդի համալսարանը գտնվում է Սիլիկոնային հովտում` Պալո-Ալտո քաղաքի մոտ, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում: Զբաղեցնում է 32 քառակուսի կիլոմետր տարածք:

Հիմնադրվել է 1891 թ. երկաթուղային ձեռնարկատեր, ԱՄՆ-ի սենատոր ու Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Լելանդ Սթենֆորդի ու նրա կնոջ` Ջեյն Սթենֆորդի կողմից: Համալսարանն անվանակոչվել է ի պատիվ նրանց որդու` Լելանդ Սթենֆորդ -կրտսերի, ով մահացել էր 1884 թ.` չբոլորելով 16 տարին:
Պաշտոնապես կրթօջախը դռները բացել է 1891 թ. հոկտեմբերի 1-ին` 599 ուսանողով:Սթենֆորդի համալսարանը տարեկան ունենում է մոտ 4000 դիմորդ` ինչպես Միացյալ Նահանգներից, այնպես էլ արտերկրից. ընդունվում է 180-ը: Ներկայումս բուհում կրթություն է ստանում մոտ 20 հազար ուսանող, դասավանդում` 1615 դասախոս:Ուսման վարձը 60.000-70.000 ամերիկյան դոլար է:
Սթենֆորդի համալսարանում ուսումնառության միջին գինը տարեկան 62 հազար դոլար է։

Սթենֆորդի համալսարան

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Massachusetts Institute of Technology, MIT) համալսարան և հետազոտական ​​կենտրոն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հիմնադրվել է 1861 թվականին։ Գտնվում է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։

Աշխարհի ամենահեղինակավոր տեխնիկական կրթական հաստատություններից է։
Ներկայիս 168 ակր (68 հա) զբաղեցնող համալիրը բացվել է 1916 թվականին և ձգվում է 1 մղոն (1.6 կմ) Չարլզ գետի հյուսիսային ափի երկայնքով։Ունի շուրջ 1000 դասախոս եւ բակալավրիատի ու մագիստրատուրայի ավելի քան 11 հազար ուսանող (այդ թվում ավելի քան 3700-ը՝ այլ երկրներից)։
Ուսումնառության գինը տարեկան միջինը 53 հազար դոլար է՝ գումարած կեցության ծախսերը՝ սկսած 10 հազար դոլարից։
Author's cover photo
Ամսաթիվ 22 / Օգոստոս / 2022 : 13-10
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 75830անգամ
Վերջին լուրեր