23 / Օգոստոս / 2022 : 10-57
Աշխարհի 4 զարմանահրաշ ծառերը
Մայր բնության հրաշքներով անվերջ կարելի է հմայվել, այսօր ձեզ կներկայացնենք այն ծառերը , որոնց տեսնելու համար զբոսաշրջիկները հազարավոր կիլոմետրեր են կտրում։
«Ջահեր» կոչվող այս ծառը տեսնելու համար պետք է մեկնել ԱՄՆ։ Ծառը շուրջ 2.5 հազար տարեկան է։ Կալիֆորնիայի ափամերձ հատվածում` Սան Ֆրանցիսկոյից 175 մղոն դեպի հյուսիս՝ Լեգեթում, գտնվում է «Դրայվ Սրու դը Թրի» զբոսայգին, որը թարգմանաբար նշանակում է ծառի միջով վարել։
Զբոսայգի այցելողները կարող են ավտոմեքենայով անցնել կարմիր բուն ունեցող այս հսկայական ծառերի միջով։ Այս զբոսայգու ամենահայտնի ծառը Շանելիերն է, որ 96 մ բարձրություն ունի:
Այս ծառն իր անունը ստացել է անհավանական մեծ չափերի հասնող ճյուղերի հետաքրքիր ձևավորման համար:Թարգմանաբար նշանակում է «ջահ»: Ծովափնյա կարմրաբունները համարվում են աշխարհի ամենաբարձր ծառատեսակներից մեկը` ըստ «Նեյշանալ Ջեոգրաֆիկի»:
Հաջորդ ծառը, որն արժե տեսնել գտնվում է Բահրեյնում, «Կենաց ծառ»-ն է կամ Կյանքի ծառը այսպես են անվանակոչել ծառը։400-ամյա գաճաճ ծառը գոյատևման հրաշք է։ Տեղացիները կարծում են, որ Կենաց ծառը գտնվում է այն վայրում, որտեղ ժամանակին ծաղկել է Եդեմի այգին։ Բույսի ապրելու հաջողության գրավականն արմատն է, որն իջնում է 35 մետր խորությամբ և հասնում ստորգետնյա ջրի աղբյուրին: Այս ծառը շատերը կապում են կրոնի, առեղծվածների ու միֆալոգիայի հետ:
Երրորդ ծառը գտնվում է Մեքսիկայում։Եկեղեցու բակում աճում է մեքսիկական հսկա 2000 տարվա տաքսոդիում։
Այն համարվում է մոլորակի ամենամեծ բուն ունեցող ծառը, որի շրջագիծը 42 մետր է։ Այն գրկելու համար ձեռք ձեռքի տված կպահանջվի 30 մարդ։
Գրեյթ Բանյան գտնվում է Հնդկաստանում։ Այս հսկայական ծառը զբաղեցնում է ավելի քան երկու հեկտար տարածք։ Ըստ լեգենդի՝ հսկա ծառն աճել է այն վայրում, որտեղ 1394 թվականին հավատարիմ կին Լեդի Թիմմաման այրվել է ամուսնու թաղման բուրգի վրա:
Հեռվից ծառը նման է անտառի: Նշվում է, որ այդ ծառի ստվերում կարող է տեղավորվել յոթ հազար մարդ։
Ամսաթիվ 23 / Օգոստոս / 2022 : 10-57
Հրապարակման հեղինակ՝
Սուսաննա Գևորգյան
Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։
Դիտվել է
27617անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
Կանանց 9 տեսակ, որոնց անհուսորեն սիրահարվում են տղամարդիկ
Մի՞թե տղամարդիկ սիրահարվում են միայն կատարյալ մարմին ունեցող, կատարյալ կանանց: Ոչ:Գաղտնիքն այն է, որ տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ովքեր իրենք իրենց են սիրահարված:Տղամարդիկ սիրահարվում են...
23 / Հունվար / 2020
ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում...
11 / Ապրիլ / 2020
Մինչև երբ կլինեն տեղումները․ եղանակի մասին
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 11-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝...
21 / Փետրվար / 2020
Ինչպե՞ս ճիշտ սնվել
Մարդու գոյատևման կարևորագույն պայմաններից մեկը սնունդն է: Առողջ, հաշվեկշռված (բալանսավորված) և լիարժեք սննդակարգը մարդու աճի և զարգացման, տարբեր հիվանդությունների կանխարգելման և առողջության...
31 / Հունվար / 2020
Արտաքի՞ն, թե՞ ներքին գեղեցկություն
Մարդը ստեղծվել է գեղեցիկը տեսնելու համար, բայց ոչ բոլորն են ունակ տեսնել և գնահատել այն:
հետազոտությունները ցույց են տվել, որ հարցազրույցի ժամանակ աշխատանք են ստանում այն անձինք, ովքեր առավել ...
31 / Հունվար / 2020
ԱՐՀԵՍՏԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԲՆԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ
Վերջին ժամանակներս վիրահատական միջամտությամբ փոփոխություններ կատարած մարդկանց թիվն իսկապես ավելացել է: Պլաստիկ վիրահատություններն այնքան մեծ տարածում են գտել, որ թվում է՝ պլաստիկ վիրաբույժին...
01 / Փետրվար / 2020
Աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցուցակը՝ ըստ ազգությունների
Հեղինակավոր Elle ամսագիրը կազմել է աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցուցակը՝ ըստ երկրների: Ցուցակում ներառված են միայն թխահերները, քանի որ, ըստ ամսագրի, հենց նրանք են բոլոր ժամանակներում համարվում...
04 / Փետրվար / 2020
Ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, փետրվարի 7-ի գիշերը,...


