23 / Օգոստոս / 2022 : 10-57

Աշխարհի 4 զարմանահրաշ ծառերը

Մայր բնության հրաշքներով անվերջ կարելի է հմայվել, այսօր ձեզ կներկայացնենք այն ծառերը , որոնց տեսնելու համար զբոսաշրջիկները հազարավոր կիլոմետրեր են կտրում։


«Ջահեր» կոչվող այս ծառը տեսնելու համար պետք է մեկնել ԱՄՆ։
Ծառը շուրջ 2.5 հազար տարեկան է։ Կալիֆորնիայի ափամերձ հատվածում` Սան Ֆրանցիսկոյից 175 մղոն դեպի հյուսիս՝ Լեգեթում, գտնվում է «Դրայվ Սրու դը Թրի» զբոսայգին, որը թարգմանաբար նշանակում է ծառի միջով վարել։


Զբոսայգի այցելողները կարող են ավտոմեքենայով անցնել կարմիր բուն ունեցող այս հսկայական ծառերի միջով։ Այս զբոսայգու ամենահայտնի ծառը Շանելիերն է, որ 96 մ բարձրություն ունի:


Այս ծառն իր անունը ստացել է անհավանական մեծ չափերի հասնող ճյուղերի հետաքրքիր ձևավորման համար:Թարգմանաբար նշանակում է «ջահ»: Ծովափնյա կարմրաբունները համարվում են աշխարհի ամենաբարձր ծառատեսակներից մեկը` ըստ «Նեյշանալ Ջեոգրաֆիկի»:
Հաջորդ ծառը, որն արժե տեսնել գտնվում է Բահրեյնում, «Կենաց ծառ»-ն է կամ Կյանքի ծառը այսպես են անվանակոչել ծառը։

400-ամյա գաճաճ ծառը գոյատևման հրաշք է։ Տեղացիները կարծում են, որ Կենաց ծառը գտնվում է այն վայրում, որտեղ ժամանակին ծաղկել է Եդեմի այգին։ Բույսի ապրելու հաջողության գրավականն արմատն է, որն իջնում է 35 մետր խորությամբ և հասնում ստորգետնյա ջրի աղբյուրին: Այս ծառը շատերը կապում են կրոնի, առեղծվածների ու միֆալոգիայի հետ:
Երրորդ ծառը գտնվում է Մեքսիկայում։Եկեղեցու բակում աճում է մեքսիկական հսկա 2000 տարվա տաքսոդիում։


Այն համարվում է մոլորակի ամենամեծ բուն ունեցող ծառը, որի շրջագիծը 42 մետր է։ Այն գրկելու համար ձեռք ձեռքի տված կպահանջվի 30 մարդ։
Գրեյթ Բանյան գտնվում է Հնդկաստանում։ Այս հսկայական ծառը զբաղեցնում է ավելի քան երկու հեկտար տարածք։ Ըստ լեգենդի՝ հսկա ծառն աճել է այն վայրում, որտեղ 1394 թվականին հավատարիմ կին Լեդի Թիմմաման այրվել է ամուսնու թաղման բուրգի վրա:
Հեռվից ծառը նման է անտառի: Նշվում է, որ այդ ծառի ստվերում կարող է տեղավորվել յոթ հազար մարդ։
Author's cover photo
Ամսաթիվ 23 / Օգոստոս / 2022 : 10-57
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 16611անգամ
Վերջին լուրեր