23 / Օգոստոս / 2022 : 14-07

Մահացել է մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի վաստակաշատ տնօրեն Մուրադ Մալխասյանը։


Ինչպես Yelaket.am-ը տեղեկանում է Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից Շիրակի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, մեծ ափսոսանք է հայտնում ՀՀ ժողովրդական երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի վաստակաշատ տնօրեն Մուրադ Մալխասյանի մահվան կապակցությամբ։


Երգի վարպետ, երգով շնչող և երգով ապրեցնող Մուրադ Մալխասյանը գործի նվիրյալ էր, հայ երգը, շիրակյան մեղեդիները հայրենիքում, սփյուռքում ու աշխարհի տարբեր երկրներում սիրով էր տարածում՝ վստահ լինելով, որ հոգու ձայնով երգելը արվեստ է ու այդ կերպ կարելի է սեր ու բարիություն տարածել։

Խորին ցավակցություններ ենք հայտնում երգչի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու երկրպագուներին։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 20341անգամ
Վերջին լուրեր