23 / Օգոստոս / 2022 : 16-28

Կանադայում գողացել են Չերչիլի ամենահայտնի լուսանկարն առանց սիգարի, որի հեղինակը Յուսուֆ Քարշն է

Ուինսթոն Չերչիլի «Մռնչող առյուծ» լուսանկարը Օտտավայի հյուրանոցում փոխարինվել է կրկնօրինակով։ Լուսանկարը հայտնի է նրանով, որ Չերչիլը պատկերված է առանց սիգարի։ Գրում է ntv.ru-ն։

Այն, որ գողացել են Ուինսթոն Չերչիլի ամենահայտնի լուսանկարներից մեկը, հայտնել է Օտտավայի Chateau Laurier հյուրանոցի ղեկավարությունը։

Դիմանկարը Կանադայի մայրաքաղաքի այս ամենաթանկ հյուրանոցի ընթերցասրահում է 1998 թվականից։ Այս շենքում տասնամյակներ շարունակ եղել է լուսանկարչական ստուդիա և եղել է լուսանկարիչ Յուսուֆ Քարշի տունը, ով արել է այդ պատմական լուսանկարը: Այժմ հայտնի է դարձել, որ հյուրանոցից Ուինսթոն Չերչիլի բնօրինակ լուսանկարն անհետացել է։ Այն փոխարինվել է պատճենով, և դեռ չի հաստատվել, թե երբ է դա տեղի ունեցել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։


Հայտնի լուսանկարն արվել է 1941 թվականի դեկտեմբերին՝ Կանադայի խորհրդարանում Մեծ Բրիտանիայի վարչապետի ելույթից անմիջապես հետո։ Հայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշերի համաձայն՝ Չերչիլը համաձայնել է ընդամենը 2 րոպե հատկացնել նկարահանմանը։

Ուինսթոն Չերչիլն անընդհատ լուսանկարվում էր սիգարով, բայց այս անգամ Քարշը բառացիորեն առանց հարցնելու վերցրել և հեռացրել է սիգարը Չերչիլից, ինչից հետո նախկին վարչապետը դեմքը խոժոռել է տեսախցիկի առաջ։ Նշվում է նաև, որ մի քանի վայրկյան անց երկրորդ նկարն է արվել, որում վարչապետը բարեհամբույր ժպտում է:

Ինչպես ավելի ուշ գրել է լուսանկարիչը, Չերչիլն այնուհետև նրան ասել է. «Դուք մռնչող առյուծին կստիպեք կանգնել տեղում՝ հանուն լուսանկարչության», այդ իսկ պատճառով հեղինակն այս նկարն անվանել է «Մռնչող առյուծ»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։





Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Yelaket.am

Դիտվել է 9501անգամ
Վերջին լուրեր