24 / Օգոստոս / 2022 : 13-33

Ինչու են Քեյթ Միդլթոնին և Մեգան Մարքլին ուղեկցում կին թիկնապահները

Թագավորական ընտանիքի անդամների անվտանգության ապահովումը շատ պատասխանատու և վտանգավոր առաքելություն է։ Հետեւաբար, միայն լավագույններից լավագույններն են դառնում թագավորական թիկնապահներ։ Չնայած այն հանգամանքին, որ թիկնապահի մասնագիտությունը համարվում է «արական», թագադրված տիկնայք ավանդաբար պաշտպանվում են «թույլ սեռի» կողմից։

Պարզվելէ, որ թագավորական ընտանիքի կանանց Քեյթ Միդլթոնի և Մեգան Մարքլի կին թիկնապահներ են ուղկցել հսկել։


Բայց ինչու են կանայք ավանդաբար աշխատում որպես թիկնապահներ պալատի գեղեցիկ կեսի համար: Նախ, քանի որ հասարակությունը սովոր է տղամարդկանց տեսնել որպես անվտանգության աշխատակից, կին թիկնապահներն ավելի քիչ ուշադրություն են գրավում իրենց վրա: Երկրորդ, քանի որ պահակներից պահանջվում է օր ու գիշեր լինել իրենց հաճախորդի հետ, դքսուհիներն իրենց ավելի հարմարավետ են զգում կանանց շրջապատում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Թագավորական ընտանիքի երկրպագուներն առաջին անգամ Ֆիջիում են բախվել կին թիկնապահների «ուժին»։ Նշվում է, որ բարձրահասակ շիկահեր կին թիկնապահը հղի Մեգան Մարքլին ժամանակին օգնության է հասել, հավաքված բազմությունից պաշտպանելով, որոնք շրջապատել էին դքսուհուն և վերջինիս տեղափոխել անվտանգ վայր։ Անվտանգության ծառայությունը միջադեպը մեկնաբանելով նշել է, որ հղի դքսուհին չափազանց նեղվել է մարդկանց մեծ բազմության պատճառով և չի կարողացել ազատ տեղաշարժվել։


Yelaket.am


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 17790անգամ
Վերջին լուրեր