24 / Օգոստոս / 2022 : 17-32

Բրիտանուհին լույս աշխարհ է բերել յուրահատուկ երկվորյակներ՝ տարբեր մաշկի գույներով (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի բնակչուհի 29-ամյա Շանթել Բրոտոնը լույս աշխարհ է բերել յուրահատուկ երկվորյակներ՝ տարբեր մաշկի գույներով։ Այս մասին հայտնում է Daily Record-ը։

Տղան՝ Այրոն անունով, և աղջիկը՝ Ազիրան, ծնվել են 2022 թվականի ապրիլին Նոթինգհեմի քաղաքային հիվանդանոցում։ Կնոջ խոսքով՝ ծնվելուց անմիջապես հետո երեխաները նույն մաշկի գույնն են ունեցել, սակայն մի քանի ամիս անց Ազիրան շատ ավելի մուգ է դարձել, քան եղբայրը:



Ներկայումս երեխաների արտաքինը զգալիորեն տարբերվում է՝ տղան ունի բաց մաշկ և կանաչ աչքեր, իսկ աղջիկը՝ մուգ մաշկ և շագանակագույն աչքեր։

Երկվորյակների մայրը խառնածին է, մորական պապը Նիգերիայից էր։ Այրոնի և Ազիրայի 29-ամյա հոր նախնիները ծագումով շոտլանդացի և ճամայկացի են։


Մայրն ասել է, որ երեխաները գրավում են մարդկանց ուշադրությունը, երբ ընտանիքը դուրս է գալիս։ Նրա խոսքով՝ անցորդներին հաճախ հետաքրքրվում են ծնողներից՝ արդյոք երկու երեխաներն էլ ազգականներ են։


Այրոնն ու Ազիրան տարբերվում են ոչ միայն արտաքինով, այլև բնավորությամբ։ Ազիրան շատ հանգիստ է և հավասարակշռված, մինչդեռ Այրոնն ավելի հուզական է և շատ ավելի մեծ ուշադրություն է պահանջում։

«Ես այնքան ուրախ եմ, որ նրանք ստացվել են այնպիսին, ինչպիսին կան՝ մեր եզակի փոքրիկ ընտանիքը», - ասել է բրիտանուհին:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 21918անգամ
Վերջին լուրեր