25 / Օգոստոս / 2022 : 17-16

Ադրբեջանը Բերձորի կենտրոնում կկանգնեցնի «Երկաթե բռունցք»-ը

Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք է բերվել ադրբեջանական «Երկաթե բռունցք» հուշարձանը:

ԱՊԱ-ն հայտնում է, որ այն կկանգնեցվի քաղաքի կենտրոնում։

Նշենք, որ Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքում տեղադրել է նույն հուշարձանը:

«Երկաթե բռունցքն» Ադրբեջանում գլխավոր գործողություններից մեկն էր Հայաստանի եւ Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա պատերազմում։

Ադրբեջանը ձեւականորեն աջակցում է Հայաստանի հետ հաշտվելու նախաձեռնությանը, իսկ իրականում շարունակում է սադրանքներն ու ագրեսիվ գործողությունները։


Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի է դարձել, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։

Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում Արցախը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի նախագիծ է լինելու։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 22237անգամ
Վերջին լուրեր