26 / Օգոստոս / 2022 : 11-24
Սիլվեստր Ստալոնեի կինը 25 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծության հայց է ներկայացրել

Սիլվեստր Ստալոնեի կինը 25 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ «ընտանեկան ունեցվածքը վատնելու» պատճառով։Այս մասին հայտնում է Page Six հրատարակությունը։
Դիմումը ներկայացվել է Ֆլորիդայի Փալմ Բիչ կոմսությունում: Ինչպես ասվում է դատական փաստաթղթերում, Ֆլավինը մեղադրել է ամուսնուն «դիտավորյալ վատնելու ընտանեկան ունեցվածքը», ինչը բացասաբար է ազդել ընտանիքի ֆինանսական վիճակի վրա, և պահանջել է ֆինանսական փոխհատուցում, ինչպես նաև արգելել Ստալոնեին դատավարության ընթացքում տնօրինել ակտիվները։


Զույգի ամուսնալուծության մասին լուրերը հայտնվեցին այս շաբաթ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ստալոնեն մաքրել է կնոջ դեմքով ուսի դաջվածքը։ Ջենիֆերի դիմանկարի տեղում հայտնվել է շան կերպար։ Սակայն, ինչպես նշել է Ստալոնեի ներկայացուցիչ Միշել Բեգան, դերասանն ասել է, որ դա իր կնոջ կերպարով դաջվածքի անհաջող շտկում է։
«Մենք խաղաղ և գաղտնի լուծում ենք անձնական հարցերը», - ասել է դերասանն իր ներկայացուցչի միջոցով։

Ֆլավինը նաև ակնարկել է բաժանման մասին՝ օգոստոսի 10-ին իր դուստրերի հետ գրառում կատարելով Instagram-ում:
«Այս աղջիկներն իմ առաջնահերթությունն են։ Ուրիշ ոչինչ նշանակություն չունի: Մենք չորսը հավերժ ենք»,- գրել է նա։.
Ֆլավինը այլևս չի հետևում Ստալոնեին Instagram-ում:

Ստալոնեն մեկնաբանել է լուրը TMZ-ին՝ նշելով, որ ինքը և իր կինը հաճախ են վիճում, և նրանց վերջին կոնֆլիկտը եղել է շան պատճառով, որի կերպարը նա դաջել է իր ուսին։ Դերասանը, սակայն, նշել է, որ դրա պատճառով չի եղել բաժանման համար.




Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Պատրաստեց Yelaket.am-ը
Դիտվել է
13223անգամ
Դիտեք նաև
23 / Հունվար / 2020
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։
Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ...
31 / Հունվար / 2020
Ամեն ինչ լավ է . Թրամփ
Արդեն տեղեկացրել էինք, որ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին:
Պետդեպարտամենտի խոսնակ Ջոնաթան Հոֆմանի փոխանցմամբ` Միացյալ Նահանգները առայժմ գնահատում է հրթիռային հարվածների...
31 / Հունվար / 2020
Լոս Անջելեսում ProjectOne բենդը դարձել է ամենապահանջվածն ու ռեյթինգայինը տեղի ողջ շոուբիզնեսում
Վերջին շրջանում Լոս Անջելեսում կազմակերպվող համերգային ծրագրերում մեկ անուն է շրջանառվում՝ ProjectOne: Ինչպես երևում է, Grand Party Production-ի կողմից ստեղված այս նախաձեռնությունն այնքան է սիրվել...
01 / Փետրվար / 2020
Իրական ոգևորություն է առաջացնում ակտիվորեն զարգացող համագործակցությունը մեր երկու երկրների Զինված...
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուփերը Հայկական բանակին նվիրված տոնին, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը ելույթ ունենալով նշեց. ...
27 / Մարտ / 2020
Ամերիկաբնակ Մայք Սարյանը վիրուսի կանխարգելման միջոցներ է տրամադրել Հայաստանին
Ամերիկաբնակ Մայք Սարյանը վիրուսի կանխարգելման միջոցներ է տրամադրել Հայաստանին։
Մոտ մեկ ամիս է` մարդկությանն սպառնացող նոր համաճարակը փորձում է արմատներ գցել նաև մեզ մոտ, և մեր հայրենիքն զգում է իր...
01 / Սեպտեմբեր / 2021
Աֆղանստանի վերաբերյալ որոշումը միայն Աֆղանստանի մասին չէ․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում ասել է, որ Աֆղանստանից ամերիկացի զինվորականների դուրսբերումը կավարտի այլ երկրները «վերակառուցելու» փորձերի դարաշրջանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:«Աֆղանստանի...
02 / Ապրիլ / 2020
ԱՄՆ-ում յուրաքանչյուր անձ օրվա ընթացքում կարող է գնել այնքան մթերք, որը կբավականցնի միայն մեկ կամ...
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է, որը ենթադրում է քաղաքացիների եւ իրավաբանական անձանց ազատությունների եւ իրավունքների որոշակի սահմանափակում ու լրացուցիչ պարտականությունների...
05 / Ապրիլ / 2020
Թրամփը հայտարարել է, որ կարող է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցը․ #Reuters
Շաբաթ ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթով աջակցել է կորոնավիրուսից նոր դեղամիջոցի թեստավորմանը, հաղորդում է Reuters-ը։
Խոսքը վերաբերում է հիդրոքսիքլորոխին դեղամիջոցին, որն...