Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Օգոստոս / 2022 : 13-43

Ջեյ Լոն և Բեն Աֆլեքը շրջում են Միլանի փողոցներում, վայելում են մեղրամիսը (նոր լուսանկարներ)

Օրերս տեղի է ունեցել Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի շքեղ հարսանեկան տոնակատարությունը։ Երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսն ու դերասան, պրոդյուսեր Բեն Աֆլեքը, իրենց մեղրամիսն են վայելում Եվրոպայում:

Շատերը կարծում էինք, որ Ջենիֆերն ու Բենը իրենց երկրորդ մեղրամիսը կանցկացնեն միայն երկուսով: Օրինակ, բոլորից թաքնվելով ինչ-որ շքեղ վիլլայում, շքեղ տոնակատարություններից հետո: Բայց ոչ։ Զույգը սիրավեպի մասին սեփական պատկերացումներն ունի։ Եվ փոխանակ վայելելու միմյանց ընկերակցությունը և իտալական բնության հիասքանչ գեղեցկությունը, շրջում են Միլանի աժխույժ փողոցներում։

Նորապսակներին լուսանկարել են Իտալիայում՝ Միլանում:


Ամեն քայլափոխի զբոսաշրջիկների ու պապարացիների կուտակումները բոլորովին չեն անհանգստացնում հոլիվուդյան աստղերին։ Նրանք երջանիկ տեսք ունեն, անհոգ են, ժպտում են, քայլում են ձեռք ձեռքի տված, լուսանկարիչների համար կեցվածք են ընդունում, հանգիստ գնումներ կատարում։


Բուտիկներից մեկում Բենը չի կարողացել զսպել իրեն և ձեռքը դրել է հենց կնոջ հետույքին։ Լուսանկարները հայտնվել են արևմտյան լրատվամիջոցներ


Ջենիֆերը սպիտակ տաբատով, գլխարկով և կրունկներով, իհարկե և Բենը՝ պատռված ջինսով, կապույտ վերնաշապիկով և սպիտակ սպորտային կոշիկներով ևբոլորովին չեն շտապում թաքնվել։

Սա զույգի երկրորդ մեղրամիսն է, առաջինը Փարիզում էր:


Կարդացեք նաև՝ Այս ամառվա ամենագեղեցիկ հարսնացուն

Պատրաստեց Yelaket.am-ը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 22979անգամ
Վերջին լուրեր