26 / Օգոստոս / 2022 : 15-07

Ինչպիսին էր Իլոն Մասկը ուսանողական տարիներին. Մասկի նախկին ընկերուհին բացառիկ լուսանկարներ և մանրամասներ է հրապարակել

Իլոն Մասկի նախկին ընկերուհին, որը սիրավեպ է ունեցել երիտասարադ տարիներին ուսանող Մասկի հետ, որոշել է գումար աշխատել միլիարդատիրոջից։ Ջենիֆեր Գվինը RR Auction-ում տեղադրել է ձեռնարկատիրոջ արխիվային լուսանկարները։ Նկարներում Իլոն Մասկը դեռ առաջին կուրսի ուսանող է։



Ջենիֆեր Գվինը ծրագրում է վաստակած գումարը ծախսել որդեգրած երեխայի կրթության վրա։ Կադրերը վաճառքում կլինեն մինչև սեպտեմբերի 14-ը։ Աղջիկը ակնկալում է ստանալ մոտ 10 հազար դոլար։



Ջենիֆերը Իլոն Մասկի առաջին ընկերուհին էր, ում հետ նրանք հանդիպել են հեռավոր 90-ականներին, երբ նա սովորում էր Փենսիլվանիայի համալսարանում։


Daily Mail-ին տված հարցազրույցում միլիարդատիրոջ նախկին սիրեցյալը պատմել է, որ իրենց հարաբերությունները տևել են մոտ մեկ տարի, որից հետո նա լքել է նրան և նոր սիրավեպ սկսել Ջասթին Ուիլսոնի հետ, ով հետագայում դարձել է նրա առաջին կինը։
«Մենք ապրում էինք նույն հանրակացարանում և աշխատում էինք միասին։ Նա իր բնավորությամբ շատ ամաչկոտ էր, որն էլ ինձ շատ գրավեց, նա այն ժամանակ ճիշտ իմ ճաշակով էր։ Ես միշտ գիտեի, որ նա մեծ ապագա ունի:




Ի դեպ, նա իսկապես շատ կենտրոնացած էր ուսման վրա և նույնիսկ այդ ժամանակ ծրագրում էր ստեղծել իր սեփական էլեկտրական մեքենան»,- ասել է Ջենիֆերը։

Պատրաստեց Yelaket.am-ը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 28416անգամ
Վերջին լուրեր