Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Օգոստոս / 2022 : 11-37

Մի ընդունե՛ք այս նվերները, դրանք դժբախտությո՛ւն են բերում․ ի՞նչ պետք է իմանալ նվերների մասին

Բոլորս էլ սիրում ենք նվեր տալ կամ նվեր ընդունել, հատկապես ծննդյան օրերին, կանանց տոներին, Նոր տարվան և շատ այլ առիթներով։ Ինչպես նաև ցանկանում ենք հիշարժան նվերներ մատուցել մեր ընկերներին, հարազատներին, ընտանիքի անդամներին։ Բայց կան նվերներ, որնք կարող են վատ անդրադառնալ ընծա նընդունողների վրա։ Ուստի մի քանի խորհորդներ նվերներ տալու և այն ընդունելու կապակցությամբ։

Նշենք նաև, որ նվեր պատրաստելու համար մեր հարազատներին, մտերիմներին, ընկերներին, սիրելիին, հարկավոր է իմանալ նրանց հետաքրքրությունները, բնավորությունը, ինչպես նաև հոբբիները։ Նվերները պետք է նվիրել սրտա՛նց։

1. Դանակներ

Սուր առարկան անհաջողություն է բերում ընտանիքի անդամներին։ Դանակները լավագույն ընտրությունը չէ նվերի համար։ Սուր առարկաները տարաձայնություններ են բերում ընտանեկան հարաբերություններում: Դժբախտություն և վիշտ կբերի նրան, ում նվերը մատուցվում է: Դանակը նաև սառը զենք համարվում։ Խուսափեք այն նվեր ընդունելուց և տալուց։

2. Մկրատ Բացասական էներգիայի մեծ քանակությունը կենտրոնացած է սուր առարկաների վրա։ Խորհուրդ չի տրվում նվիրել մկրատ և այլ այլ սուր առարկաներ: Հնագույն հավատալիքները կանխատեսում են վեճեր, բաժանումներ և կործանված կյանք նրանց համար, ովքեր տալիս կամ ստանում են մկրատը՝ որպես նվեր: Մկրատը ամենավատ նվերներից է, որը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Հրաժարվե՛ք մկրատ նվիրել և այն որպես նվեր ընդունել։

3. Գոտի

Գոտին պարփակում է ձեր գործողությունները: Գոտին ունի կաշկանդող էներգետիկա: Այն ունակ է կաշկանդելու ձեր կարողությունները, և դուք չեք կարողանա իրականացնել այն ամենն ինչ պլանավորել եք: Դուք կախվախություն եք ձեռքբերում նվիրող անձից։ Մի վերցրե՛ք և մի նվիրե՛ք գոտի։


4. Ժամացույց

Այս նվերը ընդունելուց հետո դուք վեճերի մեջ կհայտնվեք։ Ժամացույցները կարող են կանգնեցնել ձեր կյանքի կամ առողջության ժամանակը: Մի ընդունեք ժամացույցը որպես նվեր և՛ խուսափեք այն որպես նվեր ընդունելուց: Մի՛ նվիեք ժամացույց։


5. Ձեռնոցներ

Ձեռնոցներ նվեր ստանալով, դուք ընկնում եք այն նվիրողի ձեռքերում հայտնվելու վտանգի տակ: Նա կարող է ձեզ վրա իշխանություն հաստատել:

Երբ ձեռնոց եք կրում, ձեր ձեռքերը պաշտպանում եք ցրտից, վնասվելուց, բայց ինչու եք ձեր ձեռքերը տաքացնում կամ պաշտպանում նվիրողի միջոցով։ Դո՛ւք պարտական եք դառնում նվիրողին։ Դուք ինքներդ կարող եք ընտրել և գնել ձեռնոցներ, այն էլ լավագույնը։ Այնպես որ, չի կարելի այն վերցնել, որպես՝ նվեր։


6. Հայելի Ուրիշի հայելին տանը կարող է տարօրինակ երեւույթներ առաջացնել։ Հայելին խլում է գեղեցկությունը, երիտասարդությունը, ուրախությունը և կենսասիրությունը։ Հատկապես պետք է զգույշ լինել հնաոճ հայելիների հետ, որոնք բացասական էներգիա կուտակելու հատկություն ունեն։ Հին հայելիները կարող են դժբախտություն բերել։ Ընդհանրապես մի՛ ընդունեք հայելիները՝ որպես նվեր։



7. Թաշկինակ Թաշկինակ նվեր ստանալով և այն ընդունելով դո՛ւք կստանաք անհարկի վշտեր ու հոգսեր։ Ընդհանրապես մի՛ նվիրեք և մի՛ ընդունեք թաշկինակ։ Վանգան զգուշացնում էր, որ եթե ընդունեք թաշկինակը որպես նվեր՝ դրանով արցուքներն եք սրբելու։ Հին ժամանակներում շատ երկրներում թաշկինակ նվիրում էին օրինակ՝ թաղումների ժամանակ, հիվանդներին, երբ մարդիկ մահանում էին, որպեսզի սրբեն արցունքները։ Թաշկինակը նվեր ընդունելը հիվանդության և անհաջողության նշան, այդպիսով եթե դո՛ ւք ընդունում եք այն, որպես նվեր, դո՛ ւք նվիրողի դժբախտությունը ձեր վրա եք վերցնում։ Թաշկինակ նվիրելը անհաջողության նշան է։


8. Խաչ Ոչ մի դեպքում մի ընդունեք խաչ, որպես նվեր։ Նման նվեր վերցնելով՝ դուք ասես ձեզ վրա եք վերցնում նվիրատուի խաչը: Նման նվերներ ընդունելն անցանկալի է։ Այնկարող է բերել անախորժություններ և անհաջողություններ: Դա իհարկե չի վերաբերում կնքահոր նվիրած խաչին։ Կնքահայրերը կարող են խաչ նվիրել և եկեղեցում օծված առարկան իր մեջ ոչ մի չարիք չի կարող կրել։ Նվիրաբերված խաչը պետք է օծվի եկեղեցում, և դա լավագույն տարբերակը կլինի այն նվեր ստանալիս։
9. Դրամապանակ

Դուք կկորցնեք ձեր փողի հաջողությունը, րպես նվեր ընդունելով դատարկ դրամապանակը՝ կարող ես բաց թողնել գումարի հետ կապված քո հաջողությունը։ Դրանում պետք է լինի գումար, թեկուզ՝ մանրադրամ։
Փողը բացասական էներգիաները ցրելու հսկայական ներուժ ունի։ Դատարկ դրամապանակ մի նվիրեք և որպես նվեր մ իընդունեքայն: Մարդը, ով նման բան է ընդունում որպես նվեր, վտանգում իր եկամուտները և կկորցի։ Հետեւաբար, եթե դուք որոշել եք դրամապանակը որպես նվեր ընդունել, պետք է նվիրողըբ նախապես դրամամանակի մեջ թղթադրամ կամ մի քանի մետաղադրամ դդնի դրամ մեջ, հակառակ դեպքում, եթե այն դատարկ նվիրի՝ ազդեցությունը վատ կլինի, որը կբերի ֆինանսական վատ վիճակի՝ անխուսափելի կլինի փողի պակասը։

Դրամապանակ նվիրելուց գույնը կարևոր է։ Պետք է նվիրել կարմիր գույնի դրամապանակ։



10. Մալախիտ

Վատ նվեր է, որը և բերում է կործանում։

Կանայք սիրում են են թանկարժեք, կիսաթանկարժեք քարերից պատրաստված նվերներ ընդունել՝ վզնոց, ապարանջան, մատանի, որոնք համարվում են կնոջ սիրելի և ամենացանկալի նվերներից մեկը։ Ժողովրդական նշանները ասում են, որ այս քարը՝ մալախիտը դժբախտության ավետաբեր է:

Այս նվերը մի ընդունեք։ Դրանք կդժավարացնեն թերկյանռ, սիրելի հետ անվերջանալի անախորժություններ կունենաք։ Եթե ամուսնացած եք ընտանիքում վեճերն ու գժտությունները անխուսափելի կլինեն։ Ֆինանսական անհաջողությունները ձեզ կհետապնդեն։

Եթե սիրում եք այս բնական քարը, կարող եք ինքներդ ձեզ նվեր անել։


Պատրաստեց Yelaket.am-ը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 86280անգամ
Վերջին լուրեր