Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Օգոստոս / 2022 : 09-55

Արդյունավետ միջոցներ ճանճերից և միջատներից ազատվելու համար

Ճանճերը և միջատները մշտապես ​​ներխուժում են բնակարան, մանավանդ ամռանը, որոնցից ազատվելն այնքան էլ հեշտ չէ: Եթե ​​այս թռչող միջատները մտան տուն, խնդիրն ամենահեշտը չէ՝ նրանցից ազատվել։ Ճանճերի անվերջ բզզոցը չլսելու և միջատների խայթոցներից ազատվելու համար՝ 2 արդյունավետ միջոց ՝ տնային պայմաններում պատրաստելու համար։


Արդյունավետ միջոց պատրաստելու համար, որը կօգնի ճանճերից և միջատներից ազատվել, կօգնեն մեխակը, խնձորն ու ու ցիտրուսները։

Վերցրեք մեխակ, խնձոր, կիտրոն և նարինջ։ Լվացեք, խնձորը և ցիտրուսները, չորացրեք, մեխակները խրեք դրանց մեջ՝ մոտ 20 մեխակ։
Խնձորի և ցիտրուսների հյութը կխոնավացնի համեմունքը՝ թույլ տալով, որ բույրը տարածվի ամբողջ տանը: Դրեք տան տարբեր անկյուններոի, հատկապես խոհանոցում, որտեղ ճանճերն ավելի շատ են հավաքվում։

Ճանճերն այս հոտը պարզապես ատում է:

Միջոց 2

Մեխակի եթերայուղը նույնպես կօգնի ազատվել ճանճերից։ Դրանից մի քանի կաթիլ պետք է ավելացնել ջրով լցված շշի մեջ և ցողել տան անկյուններում: Նաև շատ կարևոր է խառնուրդը զգուշորեն ցողել պատուհանների շրջանակների վրա: Պատրաստեք այս հրաշք միջոցը, պահեք այն շշի մեջ և օգտագործեք այն, երբ դրա կարիքը ունեք։

Այս պարզ եղանակներով դուք կարող եք արագ և արդյունավետ կերպով ազատվել ճանճերից և միջատներից:

Բացի այդ, տան բույրը հիանալի կլինի:

Պատրաստեց Yelaket.am-ը
Դիտվել է 31222անգամ
Վերջին լուրեր