29 / Օգոստոս / 2022 : 17-54

Աշխարհի ամենասեքսուալ տատիկը բացահայտել իր ամենակարևոր գաղտնիքը՝ դեմքի վրա կնճիռների բացակայությունը (լուսանկարներ)

Ավստրալիայից 51-ամյա մոդել և աշխարհի ամենասեքսուալ տատիկ Ջինա Ստյուարտը պատմել է, թե ինչպես է իր մաշկը պահպանում երիտասարդ տեսքը։

Նա սոցցանցերում լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր շքեղ կազմվածքը՝ խորը դեկոլտեով՝ սպիտակ ատլասե զգեստով: Գրառման տակ Ստյուարտը որոշել է բացահայտել իր ամենակարեւոր գաղտնիքը՝ դեմքի վրա կնճիռների բացակայությունը։



Սեքսուալ տատիկը վստահ է, որ մետաքսե բարձի երեսն օգնում է իրեն խուսափել խորը կնճիռներից և դեմքի տեսանելի փոփոխություններից։

Ջինան նշել է, որ խորը կնճիռներ առաջանում են քնի ժամանակ՝ երբ ճնշում է գործադրում դեմքի և պարանոցի նուրբ մաշկի վրա։ Ոչ մի լոսյոն կամ թանկարժեք քսուք չի կարող պաշտպանել դրանից, իսկ երբեմն էլ՝ ճիշտ հակառակը՝ դրանք կարող են միայն սրել իրավիճակը և հանգեցնել նոր կնճիռների:

Նա նշել, որ մարմնի վրա ոչ մի հետք չթողնող մետաքսե բարձի երեսին անցնելը կօգնի աջակցել մաշկի ամենօրյա խնամքին, ասել է աշխարհի ամենասեքսուալ տատիկը։


«Մետաքսե բարձի երեսը պատրաստված է բնական մանրաթելից, ուստի այն հիպոալերգեն է, հեշտությամբ կլանում է խոնավությունը և թույլ չի տալիս մազերին խճճվել: Դրա շնորհիվ դեմքի վրա ցան, կարմրություն և գրգռվածություն չի առաջանում։ Եվ քունը դառնում է ավելի հաճելի և հանգիստ»,-նշել է ամենասեքսուալ տատիկ Ջինան։

Ջինան նաև հավելել է, որ մետաքսե բարձի երեսները մանրէներ չեն փոխանցի դեմքի մաշկին այնպես, ինչպես, օրինակ, բամբակյա բարձի երեսները։

Ավելի վաղ Ջինան նշել է, որ օգտագործում է կոկոսի ջուր, որն օգնում է պահպանել իր գեղեցկությունը։

Պատրաստեց Yelaket.am-ը

Դիտվել է 58375անգամ
Վերջին լուրեր