Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Օգոստոս / 2022 : 16-55

Լոս Անջելեսում «Ֆորսաժ-10» ֆիլմի նկարահանման դեմ ցույց է տեղի ունեցել. բնակիչներն անհանգստացած են իրենց անվտանգության համար

Լոս Անջելեսի թաղամասերից մեկի բնակիչները դուրս են եկել փողոցր բողոքի ակցիաիրականացրել «Ֆորսաժ10-ի» նոր մասի նկարահանումների դեմ։ Անջելինո Հեյթսի բնակիչների համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին խաղաղ հանրահավաքի։

Դերասանական կազմին և խմբին դիմավորել են ցուցարարները, ովքեր խնդրել դադարեցնել աշխատանքը՝ փողոցային մրցավազքի և ճանապարհային երթևեկության խախտումները քարոզող ֆիլմի վրա, հայտնում է Deadline-ի:


Ցուցարարների պաստառների վրա պատկերված էին փողոցային մրցարշավի ժամանակ զոհված մարդկանց լուսանկարները: «Փողոցային մրցարշավը սպանում է», - նշել են ցուցարարները: Բողոքի ակցիավին տեղյակ են իշխանություններ։ Նշվումէ,որ քաղաքային խորհրդի ներկայացուցիչներն ու հանրահավաքի մասնակիցները կհանդիպեն՝ քննարկելու Լոս Անջելեսում փողոցային մրցավազքի խնդիրներն ու օրենքները։


Հիշեցնենք, որ հաջորդ տարի ««Ֆորսաժ»-ի երկրպագուները սպասում են 10-րդ մասին, որը կլինի նախավերջին ֆիլմը։ Ոչ վաղ անցյալում համացանցում լուրեր հայտնվեցին, որ ռեժիսոր Ջասթին Լինն այս անգամ չի մասնակցի ֆիլմի նկարահանմանը։ Variety-ն հայտնում է, որ պրոդյուսերներից ընդամենը մեկ շաբաթ է պահանջվել ֆիլմի համար նոր ռեժիսոր գտնելու համար, որը Լուի Լետերիերն է։ Նա հայտնի է են «Փոխադրողը», «Փոխադրողը 2», «Խաբեության պատրանքը» և այլ ֆիլմերով։

Պատրաստեց Yelaket.am-ը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 21499անգամ
Վերջին լուրեր