Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Սեպտեմբեր / 2022 : 09-44

Ինչպես մաքրել կոշիկների սպիտակ ներբանը՝ արդյունավետ միջոցներ

Սպիտակ ներբաններով սպորտային կոշիկները հատուկ խնամք է պահանջում: Առանց կանոնավոր մաքրման սպիտակ ներբաններով կոշիկներ շատ արագ կորցնում են տեսքը: Թե ինչպես մաքրել սպիտակ ներբանը, որպեսզի սպորտային կոշիկները նոր տեսք ունենան, կա 2 արդյունավետ և մատչելի միջոց։






1․Ատամի սովորական մածուկը կօգնի ձեզ մաքրել սպիտակ ներբանները այն կվերադարձնի ձյան պես սպիտակ տեսքը։ Պետք չէ ընտրել թանկ տեսակի ատամի մածուկ։

Սկզբում լվացեք ներբանի կեղտը, այնուհետև սրբեք այն։ Մի փոքր սպիտակ ատամի մածուկ լցրեք խոզանակի վրա և քսեք կոշիկի ներբանին, թողեք 15 րոպե, այնուհետև մի քանի կաթիլ ջուր լցրեք խոզանակի վրա և մաքրեք սպիտակ ներբանները։ Իսկ հետո լավ լվացեք կոշիկները գոլ ջրով։ Թողեք կոշիկները չորանան։
2․Կիտրոնաթթուն նույնպես կօգնի կեղտոտ ներբանները լավ մաքրել։ Այն կհեռացնի ներբանների դեղնությունը և կեղտը։

Լիմոնի աղը խոնավեցրեք մի քանի կաթիլ ջրով և քսեք կոշիկների ներբանին, հետո ատամի խոզանակով լավ մաքրեք։ Այնուհետր լվացեք հոսող ջրի տակ և կոշիկները թողեք չորանան։

Պատրաստեց Yelaket.am-ը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 48327անգամ
Վերջին լուրեր