Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Սեպտեմբեր / 2022 : 13-58


Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կենսաթոշակների բարձրացման խնդրին

Այսօր Կառավարության նիստին ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կենսաթոշակների բարձրացման խնդրին:

Նա հայտնեց, որ սեպտեմբերի 1-ից թոշակները երեք հազար դրամով բարձրացնելու որոշումը կայացնելուց հետո իրեն մոտեցել էին տատիկներ և պապիկներ ու հայտնել, որ Կառավարության նիստում իրենք հայտարարել են՝ առնվազն 3000 հազար դրամով կավելանա իրենց կենսաթոշակը, բայց այն ավելանում է 1900 դրամով կամ 3 հազար դրամից պակաս:

«Մենք քննարկում արեցինք և պարզեցինք, որ թոշակառուների 97,5 տոկոսի համար թոշակը բարձրանում է սեպտեմբերի մեկին առնվազն 3 հազար դրամով, բայց կա 6400 թոշակառու, որոնց համար թոշակը գործող բանաձևով 2500 դրամով է բարձրանում, 5300 հոգու համար բարձրանում է 1900 դրամով»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ իրենք այդ թոշակառուների համար լրացուցիչ որոշում կկայացնեն, որ ինչպես խոստացել են, սեպտեմբերի 1-ից բոլորինը բարձրանա առնվազն երեք հազար դրամով:



ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ նշեց՝ որպեսզի խնդրին ավելի ինստիտուցիոնալ լուծում տալու և օրենքով սահմանված հաշվարկման բանաձևով թյուրընկալումների առիթ չլինի, քննարկումների արդյունքում որոշվել է, որ կբարձրացվի նվազագույն կենսաթոշակը՝ սահմանելով 31600 դրամ, որն արդեն կերաշխավորի, որ բոլորն առնվազն 3000 դրամը կստանան:

«Ասեմ, որ, ըստ էության, սա եթե մենք ներկայացնենք և Կառավարության նիստում հաստատվի, կլինի այս տարվա երրորդ բարձրացումը. մենք 28600 դրամից վերջին մեր որոշման ժամանակ դարձրել ենք 30500 դրամ, և այս պարագայում կդառնա 31600 դրամ, որով արդեն կերաշխավորվի, որ մեր բոլոր կենսաթոշակառուներն առնվազն այդ 3000 դրամը կստանան:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 23225անգամ
Վերջին լուրեր