01 / Սեպտեմբեր / 2022 : 17-29

Բորելը ողջունել է Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև կայացած հանդիպմանը։

«Ողջունում եմ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի չորրորդ հանդիպումը։




Կարևոր է շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ, ջանքեր գործադրել հումանիտար և կապի ոլորտներում։

ԵՄ-ն շարունակում է միանգամայն աջակցել խաղաղ, ապահով և բարգավաճ Հարավային Կովկասին»,- Twitter-ի իր էջում գրել է Բորելը։

Հիշեցնենք, որ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին։ Սա այս ձևաչափում արդեն չորրորդն էր հանդւպումն էր։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6321անգամ
Վերջին լուրեր