Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Սեպտեմբեր / 2022 : 17-47

Իսպանիայում ամռանը շոգից ավելի քան 4600 մարդ է մահացել

Իսպանիայում ամռանը շոգի պատճառով ավելի քան 4,6 հազար մարդ է մահացել, այս մասին վկայում են Կառլոս III առողջապահության ինստիտուտի կայքում ներկայացված տվյալները, գրում է ria.ru-ն

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ծայրահեղ շոգը, որը գրանցվել էր հուլիսին Իսպանիայում, 2064 մարդու մահվան պատճառ է դարձել։

Ըստ ինստիտուտի մահացության մոնիտորինգի ամենօրյա համակարգի տվյալների՝ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը շոգից մահացել է ընդհանուր առմամբ 4655 մարդ։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են հուլիսին և օգոստոսին՝ համապատասխանաբար 2223 և 1602 մահվան դեպքեր։


Պատրաստեց Yelaket.am-ը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7980անգամ
Վերջին լուրեր