02 / Սեպտեմբեր / 2022 : 10-54

Իրեր, որոնք պետք է թաքցնել մինչ հյուրերի ժամանումը

Մինչ հյուրերը կժամանեն, տանը սկսվում է իրարանցում։ Բնակաանի մաքրում, ճաշի պատրաստում, սենյակների կարգի բերում։

Տանտերերը փորձում են իրենց լավագույնս դրսևորել։ Մի մոռացեք ևս մեկ բանի մասին՝ թաքցնել որոշ բաներ ուրիշի աչքերից: Անկախ նրանից, թե որքան վստահ եք ձեր ընկերների վրա, այս կենցաղային իրերը կարող են մի փոքր ավելին պատմել տանտերերի մասին, քան հյուրերը պետք է իմանան:

Կենցաղային իրեր, որոնք պետք է թաքցնել մինչև հյուրերի ժամանումը


Խնամքի միջոցներ

Բորոլր կանայք և տանտիկնները ունեն իրեննց խնամքի միջոցները։ Մինչ հյուրերը կայցելեն պետք է լոգարանը և զուգարանը կարգի բերել։ Կրեմներով, տոնիկներով և շիճուկներով տարատեսակ տարաները, ինչպես նաև հիգիենայի միջոցները, պետք է հավաքել։ Դրանք բոլորը դրեք դարակների մեջ։ Դարակները պետք է մաքրել փոշուց: Դժվար թե հյուրերն իրենց հարմարավետ զգան, եթե նրանք տեսնեն ձեր ոտքերի կրեմները կամ մատնահարդարման պարագաները։

Փոխեք սրբիչները, ձեր անձնական սրբիչներ պահեք

Հեռացրեք բոլոր անձնական սրբիչները և լվացարանի մոտ կախեք մաքուր ձեռքի սրբիչ՝ հյուրերի համար։

Փաստաթղթեր, դրամական և բանկային քարտեր

Հավաքեք փաստաթղթերը, դրամական և բանկային քարտերը, դրեքապահով տեղում։ Իհարկե սա չի նշանակում, որ դուք չեք վստահում ձեր հյուրերի ազնվությանը։ Ընդհանրապես պետք չէ փաստաթղթերը՝ անձնագրերը, բանկային քարտերը ի ցույց դնել։
Գրառումներ, նշումներ համար նախատեսվախ կպչուն պիտակները

Հետաքրքիր պատկեր։ Հյուրերը գալիս եեն այցելության, և սառնարանից կախված են մի տասնյակ գունավոր թղթեր՝ հիշեցումներով՝ գնացեք խանութ, գնեք զուգարանի թուղթ, զանգահարեք նոտար,ժամադրություն և այլն։

Կեղտոտ իրեր

Կարիք չկա նույնիսկ քննարկել, որ բոլոր կեղտոտ իրերը պետք է հեռացնել տեսադաշտից, երբ հյուրերը հավաքվում են տանը։ Մանկական սենյակում գտնվող մաշված շապիկները, ննջասենյակը գիշաերազգեստը և այլն ։ Կեղտոտ իրերը հավաքեք լվացքի զամբյուղիմեջ, դրեք անտեսանելի տեղում։ եթե ժամանակ ունեք,կարոք եքնախապես լվանալ, չորացնել և հավաքել։

Միջանցքի թափթփված ավելորդ իրերը

Կենցաղային իրերը, օրինակ ավել, դույլ, փոշեկուլ, հողաթափեր, կոշիկներ և այլն, որոնք սովորաբար հայտնվում են միջանցքում: Բայց մինչ հյուրերի տուն գալը միջանցքից հեռացրեք ավելորդ իրերը։ Հյուրերը կցանկանան միջանցքում դնել իրենց հովանոցները, պայուսակները և գլխարկները։

Դեղահաբեր և վիտամիններ

Առողջությունը շատ անձնական խնդիր է, դուք չեք կարող միշտ դա քննարկել նույնիսկ ձեր ամենամտերիմ ընկերների հետ: Մի ցուցադրեք օշարակների շշերը, դեղահաբերն ու վիտամինների տուփերը: Ուստի ավելի լավ է բոլոր դեղամիջոցներն հեռացնել տեսանելի վայրից։

Թանկարժեք սարքավորումներ՝ նոութբուք կամ պլանշետ

Մի ցուցադրեք թանկարժեք նոութբուքը կամ պլանշետը, ավելի լավ է դրանք հեռացնել տեսանելի տեղից:

Հյուրերի երեխաները կարող են դա խաղալիք համարել և ցանկանան խաղալ ձեր նոթբուքով կամ պլանշետով։ Պատկերացրեք, հնարավոր է նաև այնպիսի իրավիճակներ, որ մեծահասակ հյուրերից մեկը կարող է պատահաբար ցած գցել և վնասել ձեր թանկարժեք սարքավորումները: Եվ ակամից ձեր հյուրը կարող է հայտնվել անհարմար դրության մեջ, իսկ դուք ինքներդ կկորցնեք ձեր արժեքավոր իրը։ Հետևաբար ձերն սարքավորումները դրեք միայլ տեղ։

Ոսկյա ևթանկարժեք զարդեր

Իհարկե, ոսկին և թանկարժեք զարդերը պետք է դնելապահով վայրում։ Հնարավոր է հյուրերից մեկը ցանկանա փորձել ձեր աքսեսուարները, և դա ձեզ դուր չի գա։ Ի վերջո, զարդերը շատ անհատական ​​բան են, յուրաքանչյուր կնոջ համար: Հետեւաբար, դրանք պետք է պահվեն առանձին տուփի մեջ: Եվ ոչ միայն հյուրերի ժամանումից առաջ, այլև ընդհանրապես։

Հետևաբար, մինչ ընկերների ժամանումը, հեռացրեք նրանց տեսադաշտից:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Կարդացեք նաև՝
Մի ընդունե՛ք այս նվերները, դրանք դժբախտությո՛ւն են բերում․ ի՞նչ պետք է իմանալ նվերների մասին

Ինչո՞ւ պետք է սեղանը ծածկված լինի սփռոցով . ժողովրդական հավատալիքներ
Դիտվել է 17921անգամ
Վերջին լուրեր