03 / Սեպտեմբեր / 2022 : 09-50

Իրանը աշխատում է արբանյակի վրա, որը կարող է կանխատեսել երկրաշարժերը և այլ բնական աղետները

Իրանի իշխանություններն աշխատում են Ayat արբանյակի ստեղծման վրա, որը կկարողանա կանխատեսել երկրաշարժերը։ Այս մասին հայտնել է Իրանի գիտատեխնիկական հետազոտությունների կազմակերպությունը, գրում է ՏԱՍՍ-ը։


Արբանյակը պետք է օգնի նաև կանխատեսել այլ բնական աղետներ, ինչպիսիք են ջրհեղեղները և սողանքները:


Իրանի իշխանությունները երկար տարիներ աշխատել են տիեզերական ծրագրի մշակման վրա և հաջողությամբ արձակել մի քանի արբանյակներ։

2020 թվականի փետրվարի 6-ին Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Մորթեզա Բարարին հայտնել է, որ 2023 թվականից հետո Թեհրանը կկարողանա օգտագործել «Սորուշ» հրթիռը՝ արբանյակներ արձակելու համար ուղեծիր՝ 36000 կիլոմետր բարձրության վրա։

Պատրաստեվ Yelaket.am-ը


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 4199անգամ
Վերջին լուրեր