Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Սեպտեմբեր / 2022 : 16-17

Մայքլ Ջեքսոնի նախկին կինը իրեն մասնակիորեն մեղավոր է համարում երգչի մահվան մեջ

Մայքլ Ջեքսոնի նախկին կինը՝ Դեբի Ռոուն, ակնարկել է, որ իրեն մասնակիորն մեղավոր է համարում երգչի մահվանմեջ։ Այդ մասին գրում է Լենտա-ռու-ն, հղում անեով The Sun-ին։

Ռոուն նկարահանվել է Ջեքսոնի մասին պատմող վավերագրական ֆիլմում, որտեղ նա ասել է, որ պետք է օգներ իր սիրելիին, երբ նա կախվածություն ուներ ցավազրկողներից։ Երգչուհու նախկին կնոջ խոսքով՝ ինքը պետք է ինչ-որ բան աներ Ջեքսոնին փրկելու համար, բայց չի արել։

«Կան մարդիկ, ովքեր մահանում են կախվածությունից։ Ինչ-որ իմաստով ես ինձ մեղավոր եմ զգում»,- ակնարկել է Ռոուն երգչի մհվան մասին խոսելիս։


Ռոուն ծանոթացել է Ջեքսոնի հետ 1980-ականների կեսերին, երբ նա աշխատում էր որպես փոփ երգչի մաշկաբանի օգնական։ 1996 թվականին զույգն ամուսնացել է։ Ամուսնացած լինելով Ռոուի հետ՝ երաժիշտն ուներ երկու երեխա՝ որդի՝ Փրինսը և դուստր Փերիսը:

Երեք տարի անց Դեբին և Մայքլը բաժանվեցին։ 2009 թվականի հունիսի 25-ին Ջեքսոնը մահացավ թմրամիջոցների գերդոզավորումից առաջացած սրտի կանգի հետևանքով։

Պատրաստեց Yelaket.am-ը


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13083անգամ
Վերջին լուրեր