03 / Սեպտեմբեր / 2022 : 17-27

Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության ապահովման կարևորությունը. Պուտինը զրուցել է Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մանրամասն քննարկվել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հաստատման համար համակարգված ջանքերի կարևորությունը։


Նշվում է, որ այդ համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021-ի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու մտադրությունը։

Ըստ հաղորդագրության՝ Ալիևը Պուտինին տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11004անգամ
Վերջին լուրեր