05 / Սեպտեմբեր / 2022 : 18-22
Արթուր Գրիգորյանի դուստրը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրեն
Երգիչ, երգահան Արթուր Գրիգորյանի դուստրը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրեն: Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Սիրելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօրվանից պաշտոնապես հանդիսանում եմ Երգի պետական թատրոնի տնօրենը։ Անցած ամիսների ընթացքում պատրաստվել եմ ու նոր ու առավել բարդացված կարգով գերազանց հանձնել եմ տնօրենի պետական քննությունները եւ արդեն որպես լիիրավ տնօրեն անցնում եմ գործի։ Նախորդ 6 ամիսների ընթացքում որպես ժամանակավոր պաշտոնակատար եղել եմ թատրոնում»,- գրել է Մանեն։
Նա նաև համառոտ ներկայացրել է թատրոնում կատարված և կատարվող աշխատանքները.
«Վերականգնվում է թատրոնի դահլիճը, այն կներկայանա բոլորովին նոր ու ժամանակակից տեսքով։
-Թատրոնը կվերազինվի գերժամանակակից լուսաձայնային տեխնիկայով:
-Ընթանում են նոր կայքի ստեղծման և թատրոնի ռեբրենդինգի աշխատանքները, ինչի շնորհիվ թատրոնն ավելի մրցունակ ու ժամանակակից կդառնա։
-Ձևավորվել է թատրոնի նոր կազմը, որն արդեն թողարկել է մի քանի երգեր և տեսահոլովակ։ Խումբն արդեն հասցրել է ելույթ ունենալ մի շարք միջոցառումների ժամանակ։ Առաջիկա ամիսներին նախատեսվում են նոր տեսահոլովակներ։
-Նոր համագործակցություններ ենք սկսել հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք կնպաստեն թատրոնի առաջխաղացմանը։ Մանրամասներն առաջիկայում կներկայացնենք։
-Վերականգվել է «Ուրախ Նոտաներ» ներկայացումը՝ բոլորովին նոր ձևաչափով, դեկորներով և բեմական հանդերաձանքով։
-Պետական մարմինների հետ համագործակցությամբ Հայաստանի 7 մարզերում կարողացել ենք բեմադրել անվճար ներկայացումներ, որոնց մասնակից է դարձել շուրջ 10.000 երեխա։
-Երեկ, այսօր, հավերժ… Արթուր Գրիգորյանին նվիրված մեծ համերգ ենք իրականացրել մարզահամերգային համալիրում»:
Վերջինս նաև հայտնել է, որ սպասվում են նոր ներկայացումներ, մյուզիքլներ, փառատոներ, համերգներ, ծրագրեր ու նախագծեր. «Ասելու-խոսելու շատ բան կա, հիմա ավելի կարևոր է գործ անել ու վերակենդանացնել մեր թատրոնը: Անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք կողքիս են, օգնում են ու փորձում անել առավելագույնը, որ Պապայի կիսատ թողած գործը պատվով շարունակենք: Շուտով բոլորիդ սպասում եմ Հայաստանի երգի պետական թատրոնում»:
Հիշեցնենք՝ սույն թվականի մարտի 14-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով, Մանե Գրիգորյանը նշանակվել էր «Հայաստանի երգի պետական թատրոնի» տնօրենի պաշտոնակատար։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
22024անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...