Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Մայիս / 2020 : 17-36

Արհեստական բանականությանը սովորեցրել են լաց լինել և «հույզեր փոխանցել»

Բրիտանական Sonantic ստարտափը մարդկային հույզերը նմանակելու տեխնոլոգիա է ներկայացրել․ արհեստական բանակությունը լաց է լինում, ծիծաղում և հույզերի բարդ համակարգ փոխանցում, գրում է TechCrunch հրատարակությունը։

 
«Sonantic ընկերության արտադրանքը ձայնային տեղեկատվության մշակման ծրագիր է, որը ստեղծվել է կենդանի դերասանների ձայների հիման վրա և տարբեր ձայնային մոդելներ է պարունակում։ Այն մշակվել է՝ հաշվի առնելով մարդու ձայնի և շնչառության բոլոր նրբությունները»,- պարզաբանում է Sonantic ըներության համահիմնադիր Զինա Կուրեշին։

Նշվում է, որ նորարարության հեղինակներն արդեն հասցրել են պայմանագրեր կնքել տեսախաղեր արտադրողների հետ, որոնք հաճախ ստիպված են լինում ձայնագրել երկխոսությունները։ Նրանք վստահեցնում են, որ աուդիոխմբագրիչի օգտագործումը թույլ կտա առավել հաճախ նոր խաղեր թողարկել և խաղային տարբեր իրավիճակներում արագ փոխել հերոսների ձայները։

«Հուզական» տեխնոլոգիայի հեղինակները չեն կարծում, որ սա կարող է ազդել դերասանների աշխատանքի վրա, միևնույն ժամանակ նշում են, որ այն ձայնային ոլորտում համակարգչային գրաֆիկային նմանվող բան կլինի։

«Այն ֆանտաստիկ ձևով նոր պատմություններ պատմելու հնարավորություն կընձեռի»,-նկատել է Կուրեշին։

Դիտվել է 6900անգամ
Վերջին լուրեր