07 / Սեպտեմբեր / 2022 : 11-27

Օրվա խոսակցությունը. Ադելը գաղտնի ամուսնացել է

Ադելը նախընտրում է գաղտնի պահել իր անձնական կյանքի մանրամասները։ Չնայած նա չի թաքցնում իր հարաբերությունները ամերիկյան սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ, սակայն նրանց սիրավեպի շուրջ անընդհատ նոր խոսակցություններ են հայտնվում։

Ոչ վաղ անցյալում, օրինակ, երկրպագուներն ուշադրություն էին հրավիրում երգչուհու նշանադրության տպավորիչ ադամանդյա մատանուն, որն իսկապես դժվար է չնկատել, որը կրում էր երգչուհին։ Իսկ համացանցում օրերս սկսեցին քննարկել Ադելի և Ռիչ Փոլի գաղտնի հարսանիքը։ Իսկ այս խոսակցությունները ջերմացրել է հենց ինքը՝ երգչուհին։
Ադելի երկրպագուները նրա սոցցանցում «գաղտնի հաղորդագրություն» են նկատել։ Օրերս երգչուհին ստացել է իր առաջին Էմմին և սոցցանցի իր կիսվել բաղձալի արձանիկի լուսանկարներով։

Իսկ մի նկարում երգչուհու հատկապես ուշադիր հետևոդները նկատել են դոմինոյի անվանական հավաքածու։ Տուփի վրա գրված էր «Պոլի ընտանիքը» (The Paul's):

Ադելին հետևորդները մեկնաբանություններում հարցրելեն, թե արդյոք նրանք ամուսնացել են։
Առաջին անգամ Ադելի և Ռիչ Փոլի սիրավեպի մասին խոսակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ զույգը միասին հայտնվեց NBA-ի եզրափակչի ժամանակ։ Այնուհետև նրանք Նյու Յորքում ժամադրության ժամանակ հայտնվել են պապարացիների օբյեկտիվներին:
Ադելը ավելի վաղ հաստատել է սիրավեպը սպորտային գործակալի հետ։

Պատրաստեց Yelaket.am-ը


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8987անգամ
Վերջին լուրեր