08 / Սեպտեմբեր / 2022 : 11-03

Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ մի անգամ դստերը մոռացել է Կրեմլում

ԱՄՆ նախագահի նախկին ղեկավար Բիլ Քլինթոնի կինը, ԱՄՆ ախկին պետքարտուղար և ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը պատմել է զվարճալի մի դեպք, որը տեղի է ունեցել իր ընտանիքի հետ Մոսկվայում։

Հիլարի Քլինթոնը «Ուշ երեկոյան շոու Ջիմի Ֆելոնի հետ»-ի եթերում ասել է, որ պատահաբար Կրեմլում թողել է դստերը՝ Չելսիին՝ Ռուսաստան կատարած այցի ժամանակ։ Այդ մասին գրում է The New York Post-ը։



Նա պատմել է, որ մի անգամ, երբ նրանք ամուսնու և դստեր հետ պաշտոնական այցով մեկնել են Ռուսաստանի մայրաքաղաք, զույգը պատահաբար մոռացել է իր երեխային Կրեմլում։
Քանի որ Քլինթոն զույգին բազմաթիվ մարդիկ էին ուղեկցում, նրանք հետեւում էին ամուսինների բառացիորեն յուրաքանչյուր քայլին։ Բիլն ու Հիլարին սովոր էին դրան, ուստի ոչ մի բանի համար անհանգստանալու կարիք չունեին։

Պատկերացրեք նրանց զարմանքը, երբ Կրեմլից օդանավակայան ճանապարհին ծնողները հանկարծ նկատել են, որ իրենց դուստրը՝ Չելսին, ինչ-որ տեղ անհետացել է։


«Մենք, մեր աղջկան, Չելսիին մեզ հետ տարանք Ռուսաստան, որտեղ պետական ​​այցով գտնվում էին Բիլլի նախագահության ժամանակ: Պաշտոնական հրաժեշտ ժամանակ, ինձ և Բիլին ուղեկցեցին դեպի՝ մեծ լիմուզին, որպեսզի գնանք օդանավակայան, և մենք չգիտեինք, որ Չելսին մեզ հետ չէ, նա մնացել էրԿրեմլում»,- պատմել է Հիլարին։


Հետո դստերը, իհարկե, արագ գտան ու ուղարկեցին ծնողների մոտ։ Սակայն մինչ օրս Քլինթոնների ընտանիքում այս պատմությունը համարվում է ընտանեկան հանգստի ամենախենթ հիշողությունը։

Պատրաստեց Yelaket.am-ը


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 11871անգամ
Վերջին լուրեր