Արցախի ճանաչում՝ գիտության դիվանագիտության միջոցով

Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրն է Արցախի երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Ավետիք Հարությունյանը
«Գիտության դիվանագիտություն ծրագրի մասին մոտ մեկ տարի առաջ էի տեղեկացել, ինձ խորհուրդ էին տվել, որ կարող եմ այս ծրագրին մասնակցել ։ Հետաքրքրվեցի և որոշակի նյութեր գտնվեցին, որից հետո 2019թ-ի հոկտեմբերին հայտ էի ներկայացրել և Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունից հրավիրեցին հարցազրույցի, այնուհետև պաշտոնական հրավեր ստացա, որ ընտրվել եմ և կարող եմ մասնակցել ծրագրին 2020 թվականի հունվարին։ Նախ, ուզում եմ ասել այն, ինչ կարող ենք հրապարակել և այն` ինչը հրապարակման ենթակա չէ․ Գիտության դիվանագիտություն ծրագիրն ինձ տվեց գիտելիքներ, երկրորդ կապեր և երրորդ հմտություններ տվյալ ոլորտի հետ կապված»,-անդրադառնալով Հնդկաստանում կայացած «Գիտության դիվանագիտություն» դասընթացին՝ ընդգծեց մեր զրուցակիցը։

Մեր կազմակերպությունը, որի 5-ամյակը նշել ենք վերջերս, Արցախում միակ կազմակերպությունն է, որ իր առաքելությունը դրել է հետևյալ կերպ՝ գիտության դիվանագիտության միջոցով Արցախը ճանաչելի դարձնել աշխարհում։

Մեր երեք հաջողված նախագծերը՝ ամենամյա գիտաժողովներ, «Արցախի էելկտրոնային գրադարան», և «Գիտական Արցախ» պարբերականը բոլորը տեղավորում են այս փիլիսոփայության մեջ։ Որպես կազմակերպության պատասխանատու ուզում էի իմանալ աշխարհում զարգացման ինչ միտումներ կան և ինչ ուղղությամբ պետք է գնանք, որտեղ են մեր թերացումները կամ այն ուղղությունները, որոնք ենթակա են կատարելագործման, և այս առումով շատ մեծ հնարավորություն տվեց իրականում դասընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։