09 / Սեպտեմբեր / 2022 : 09-41


Արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, նոր տիտղոսներ են ստացել

Եղիսաբեթ 2-րդ թագուհու մահից հետո արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը նոր տիտղոսներ են ստացել`դառնալով Կոռնուոլի դուքս եւ դքսուհի, հայտնում է CNN՝ հղում տալով սոցցանցերում դուքսերի պաշտոնական էջերին:

Նախկինում այս տիտղոսները պատկանում էին արքայազն Չարլզին (այժմ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III) եւ կնոջը՝ Կամիլա Փարքեր Բոուլսին:

Նրանք նախկինում հայտնի էին որպես Քեմբրիջի դուքս և դքսուհի:


Հիշեցնենք, որ երեկ կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, ով վերջին 70 տարին ղեկավարում էր երկիրը: «Այսօր կեսօրին թագուհին մահացավ Բալմորալում: Թագավորը եւ թագուհին գիշերը կմնան Բալմորալում եւ վաղը կվերադառնան Լոնդոն»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Պատրաստեց Yelaket.am-ը

Դիտվել է 54059անգամ
Վերջին լուրեր